2022-ին Հայաստան ներմուծվել է շուրջ 45 հազար թեթեւ մարդատար ավտոմեքենա, իսկ 2023-ին՝ շուրջ 84 հազար, ներկրումն աճել է շուրջ 83 տոկոսով. մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը:
«Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով պայմանավորված, ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում երրորդ երկրներից, շատ դեպքերում այս աճը պայմանավորված է նրանով, որ ներմուծվում էին մեքենաները Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների կողմից և արտահանվում էր դեպի ԵԱՏՄ երկրներ»,-ասաց նա: