Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Արցախում տեղի ունեցած պայթյունից տուժած մեկ արցախցի է բուժվում այրվածքաբանականում, նրա վիճակը ծանր է

Արցախում սեպտեմբերին  տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ պացիենտ կա, որ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։  Նրա առողջակաան վիճակը ծանր է.հայտնում է  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մյուս բոլոր պացիենտները դուրս են գրվել ու շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն արդեն ամբուլատոր պայմաններում»,- նշեց նախարարը։

Արցախում տեղի ունեցած պայթյունից ծանր վնասվածք ստացած ու արտերկրում բուժման մեկնած արցախցիներն  արդեն վերադառնում են։

 «Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավական լավ արդյունքներ ունենք, նրանք  շարունակելու են իրենց բուժումն այստեղի մասնագիտացված կենտրոններում»,- հայտնել է Առողջապահության նախարարը։