45 մլրդ դրամ. Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման ամենամյա 3000 դրամ վճարը այլեւս չի գանձվելու։
Մոտ 15 տարի շարունակ այդ մտացածին վճարով առնվազն մեկ միլիոն քաղաքացուց գանձվել է գումար, որը անտրամաբանական էր, պարզունակ փողքերոցի։
Եկեք հաշվենք. 15 տարի * 1.000.000 քաղաքացի* 3000 դրամ= 45 մլրդ դրամ։
Այս գումարը գանձվել է նաև քպ իշխանության վերջին յոթ տարիներին։ Քաղաքացիներից գանձված գումարի հետագա գանձման կասեցումը բավարար չէ, անհրաժեշտ է մարդկանց ետ վերադարձնել նրանցից հանիրավի քերթած գումարները։ Այս վճարի գանձման զավեշտը հասկանալու համար պատկերացրեք իրավիճակ, երբ անձնագիր ունենալու համար պահանջեին տարեկան ամենամյա վճար։
Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյան