Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսական շուկան ցանկացած երկրի երազանքն է, իսկ ՀՀ կառավարությունը բոբիկ է և գաղափար անգամ չունի, թե ինչ է նշանակում տնտեսական դիվանագիտություն. Թաթուլ Մանասերյան

28/11/2023
- Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե Հայաստանի Հանրապետության 15 վարչապետեր մինչ օրս չեն կարողացել Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհներ գտնել, կարծում եմ՝ դա ամենահեշտ խնդիրը չէ, և ընդամենը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալ Լարսում ստեղծված բարդ իրավիճակին, չեմ կարծում, որ պատշաճ վերաբերմունք է ազգաբնակչության և հատկապես գործարար աշխարհի նկատմամբ՝ մանավանդ որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնագիտությամբ տնտեսագետ չէ։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով բազմաթիվ հայ տնտեսվարողների ահազանգերին, որ իրենց՝ ապրանքներով բեռնված մեքնենաները ռուսական կողմի խստագույն ստուգումների արդյունքում չեն կարողանում հատել Լարսի անցակետը և մուտքը գործել ՌԴ։

«Հատկապես գործարար աշխարհը ծանր բեռ է կրում. ի վերջո պետական բյուջեն գոյանում է գործարար աշխարհի շնորհիվ, և կարծում եմ, որ առաջին հերթին պետք է հարգանքով վերաբերել այն մարդկանց, որոնք այս ծանր պայմաններում արդյունք են ստեղծում և փորձում են իրենց արտադրանքն արտահանել։

Եթե ավանդական շուկան որևէ մեկին դուր չի գալիս, ապա պետք է ունենալ այլընտրանք։ Իսկ այլընտրանքը տքնաջան աշխատանքի արդյունք է։ Կարծում եմ՝ գործարարներն իրենք էլ են մտածում այլընտրանքի մասին, բայց փաստն այն է, որ հավաքական Արևմուտքը երազում է ռուսական շուկայի մասին, և այսօր էլ արևմտյան երկրները միջնորդավորված կերպով մուտք են գործում ռուսական շուկա։ Ռուսական շուկան ցանկացած գործարարի երազանքն է։ Աշխարհում այդպիսի ընդամենը երեք-չորս շուկա կարող ենք հաշվել, որոնք մեծ գնողունակություն ունեն»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը, որպես ռուսական շուկայի այլընտրանք, կարող է դիտարկել արաբական աշխարհ, որը, սակայն, ըստ մեր զրուցակցի, աչքաթող է արվել անկախության տարիներից ի վեր։

«Իհարկե, առանձին էպիզոդներ եղել են, առանձին պայմանագրեր են կնքվել, բայց հետևողականություն չի եղել։ Եղել են երկրներ, օրինակ՝ Իրաքը, որոնք Հայաստանից բառացիորեն ամեն ինչ խնդրել են՝ ինչ տաք, կսպառենք՝ հատկապես գյուղմթերք։ Բայց որքանո՞վ ենք մենք հետամուտ եղել։

Ասել, որ ամեն ինչ այսօր է տեղի ունեցել, այդքան էլ ճիշտ չէ։ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի, բոբիկ է, և կառավարությունը գաղափար չունի, թե ինչ է նշանակում տնտեսական դիվանագիտություն։ Եվ դրա համար էլ Արայիկ Հարությունյանի՝ Լարսի թեմայով գրառումները բացառություն կամ եզակի դեպք չեն»,- նշեց Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ պատկան մարմինների համաձայնության դեպքում ինքը և իր նախկին ասպիրանտները պատրաստ են անվճար հիմունքներով օգնել կրթելու գրագետ տնտեսագետներ։

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ երբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իրեն թույլ է տալիս ֆեյսբուքյան էջում գրել, որ «Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի», ստացվում է՝ հարյուր Լարսի անցակետ ունենք, որոնցից միայն մեկի մասին է տվյալ պաշտոնյան հիշատակում։

«Կարծում եմ՝ ԶԼՄ-ները պետք է հասնեն նրան, որ տնտեսության հարցերը կարգավորելու համար աշխատավարձ ստացող մարդիկ մինչև պարգևավճարներ ստանալը վաստակեն իրենց վարձատրությունը և ժողովրդի առջև հաշվետու լինեն»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մինչ բազմաթիվ հայ տնտեսվարողներ ահազանգում են, որ ռուսական կողմը տարբեր պատճառաբանություններով թույլ չի տալիս իրենց բեռնատարները հատեն Լարսի անցակետը, և հայկական մեքենաներն ստիպված վերադառնում են Հայաստան, Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:

Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բագրատյանի ո՞ր խոսքն է հանրությանը հանցանքի դրդում, իմանալու համար վկաներ են պետք եղել. նիստը հետաձգվել է

Հաջորդ գրառումը

Ցանկության դեպքում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք համոզված ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է զգալի օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին. Հաջիև

31/10/2025
Նորություններ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմում է նաև Արարատ Միրզոյանի կինը

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ցանկության դեպքում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական