Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շեշտակի նվազելու է հացի, մսի և կաթնամթերքի արտադրությունը. Հայաստանն ու Արցախը՝ պարենային անվտանգության խնդրի առաջ

28/11/2020
- Տնտեսական, Տնտեսական

Արցախի

 մեծ մասի կորստի արդյունքում Հայաստանն ու Արցախն առաջիկայում ունենալու են պարենային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, առաջին հերթին՝ հացի առկայության և գնաճի խնդիր։ NEWS.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար ընդհանուր են։

«Պետք է խոսել ընդհանուր վտանգների մասին։ Վերջիվերջո, մենք չենք կարող այստեղ կուշտ լինել, իսկ Արցախում բնակվող մեր հայրենակիցները՝ սոված։ Առաջին վտանգը հացահատիկի հնարավոր դեֆիցիտն է։ Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան արտադրում է մոտ 200 հազար տոննա հացահատիկ, իսկ Արցախի Հանրապետությունում արտադրվում էր 150 հազար տոննա հացահատիկ  այն տարածքներում, որոնք այլեւս հայկական ուժերի վերահսկողության ներքո չեն։ Այսինքն մենք կորցրեցինք Հայաստանում արտադրվող հացահատիկի 75 տոկոսի չափ հացահատիկ։ Հայաստանը տարեկան ներկրում է մոտ 250 հազար տոննա հացահատիկ։ Այսինքն մեր սպառումը մոտ 450 հազար տոննա էր, որից 150 հազար տոննան այլևս չի լինի։ Հիմա մենք ստիպված ենք դա գնել արտասահմանից, ընդ որում՝ արտարժույթով։ Հաշվի առնելով, որ դոլարի փոխարժեքն աճում է և էլի աճելու է, ուղղակի կանգնելու ենք նախ հացի առկայության խնդրի առաջ»,–ասաց նախկին նախարարը։

Խաչատրյանը հիշեցրեց Լարսի ճանապարհով հացահատկի ներկրման հարցում Վրաստանի կողմից նախկինում հարուցած խոչընդոտները, որոնք լուրջ ազդեցություն էին թողնում ներքին շուկայի վրա։

«Բացի այդ, հիշեք կորոնավիրուսով պայմանավորված հիմնական արտահանող երկրների ձեռնարկված՝  հացահատկի արտահանման սահմանափակումների մասին։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության դեպքում, ճիշտ է, ԵԱՏՄ-ին չէր վերաբերում, բայց սահմանափակումներ կային։ Նման պայմաններում , երբ չգիտենք, թե հաջորդ տարի ինչ է սպասվում, ունենալու ենք հացի առկայության եւ հացի գնի խնդիր։ Իսկ հացը եթե թանկացավ, ամեն ինչ թանկանալու է»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմին անցած արոտավայրերի և դրա արդյունքում անասնագլխաքանակի նվազման խնդրին։

«Արցախի և Հայաստանի՝ արդեն սահմանակից դարձած որոշ շրջաններում, օրինակ  Քարվաճառում, Սյունիքում զարգացած էր անասնապահությունը։ Գլխաքանակի մեծ մասը կորավ։ Համաձայնագրի ստորագրումից հետո մեզ զանգահարում էին մարդիկ, ովքեր անասնապահական տնտեսություններ ունեին թե՛ ազատագրված տարածքներում, թե՛ Արցախում, եւ ասում էին, որ մեր անասնագլխաքանակը չենք կարողանում տեղափոխել։ Ցավոք, կառավարության արձագանքը ադեկվատ չէր, եւ մարդկանց որեւէ աջակցություն չի տրամադրվել։ Իսկ ինչ էլ որ տրամադրվել է, եղել է ոչ բավարար։ Այսինքն մենք կունենանք նաեւ մսի եւ կաթի կորուստ,–ասաց նախկին նախարարը։

Հարցին, թե հետագա տարիների համար ի՞նչ եղանակով է հնարավոր լուծել պարենային անվտանգության խնդիրը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.

«Պարենային անվտանգության ռազմավարությունը եթե կար, թղթի վրա ինչ-որ մի բան էր։ ցավոք, չկա։ Հայաստանի Հանրապետությունը անկախության օրվանից վարել է ազատական քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ ձեռքերը լվացել է տնտեսությունից։ Տարիներ շարունակ գյուղացուն իր խնդիրների հետ թողել են միայնակ։ Վերջին երկու տարում գյուղոլորտում վարված քաղաքականությունը ագրոբիզնեսին աջակցող է եղել, գյուղացիական տնտեսությունները, որոնք տալիս էին գյուղական արտադրանքի մեծ մասը, դուրս էին մնացել կառավարության աջակցության ծրագրից»։

Խաչատրյանը հերթական անգամ նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով  գյուղատնտեսական երկիր, այսօր չունի անգամ գյուղատնտեսության նախարարություն։

«Դա աբսուրդ է, նման բան աշխարհում գոյություն չունի։ Կառավարությունը գյուղատնտեսության նախարարությունը միացրեց Էկոնոմիկայի նախարարությանը, հիմնավորեց դա կառավարման արդյունավետության բարձրացման պահանջով։ Երկու տարի անցել է, արդյոք հաշվետվություն ներկայացրե՞լ են, թե կառավարման արդյունավետությունը ինչքանով է բարձրացել։ Մյուս կողմից էլ, ինչու՞ են գյուղատնտեսության զարգացումը կապել ագրոբիզնեսի զարգացման հետ։ Այսինքն տարածաշրջաններում գտնել հատուկենտ հաջողակ բիզնեսներ և իրենց փորձել սուբսիդավորել, իսկ մնացա՞ծը»։

Գյուղոլորտի նախկին պատասխանատուն համոզմունք հայտնեց, որ չի կարելի գյուղատնտեսության զարգացումը առանձնացնել տարածքային զարգացումից։

 Ըստ նրա, եթե տարածքները չզարգանան, գյուղատնտեսությունն էլ չի զարգանա, ընդհակառակը՝ գյուղատնտեսությունը պետք է նպաստի տարածքների զարգացմանը։

News.am

Նախորդ գրառումը

Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո Ադրբեջանի զինուժը մտնելու է նաև Բերձոր. Աշոտ Մելքոնյան

Հաջորդ գրառումը

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026
Նորություններ

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

26/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Ցածր աճ` առանց զարգացման. ՔՊ կառավարության կատարողականը միջազգային ինդեքսների պրիզմայով. Արմեն Մարտիրոսյան

17/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական