Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Շաքարավազի շուկայում պակասուրդ եւս առկա չէ. ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ

Շաքարավազի շուկայում պակասուրդ ևս առկա չէ, ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ։ Այս մասին հայտնել է ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաև շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը և հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը և արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք:

Նաև տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:

Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»: