Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առանց արմատական փոփոխությունների կունենանք անդառնալի կորուստներ

18/01/2021
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1or.am կայքը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ պարզելու համար, թե հետագայում ինչի կարող է հանգեցնել դրամի արժեզրկումը և դոլարի թանկացումը։

– Պարոն Ավետիսյան, թեև կենտրոնական բանկը հայտարարել է, որ գործառույթներ կիրականացնի շուկայում, սակայն դոլարը շարունակում է թանկանալ։ Արդյո՞ք դոլարի թանկացումը գնաճի չի հանգեցնի։

— Նախ ասեմ, որ դոլարի թանկացումը կամ ազգային արժեքի արժեզրկումը արդեն իսկ երեք ամիս շարունակվում է և իրականում դրա հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է, որը մենք ունենք տնտեսական անկման ելքով և նաև այն բացասական երևույթները, որոնք տեղի են ունենում տնտեսության մեջ՝ ներդրումների կրճատում, հարկային մուտքերի կրճատումներ և տարբեր ոլորտներում անկման բարձր տեմպեր։ Իսկ ընդհանրապես տնտեսական ակտիվությունը նվազել է։ Եվ այս բոլորը չէր կարող չհանգեցնել ազգային արժեքի արժեզրկման։ Ազգային արժեքի արժեզրկումն էլ իր հերթին բերում է ֆինանսական անկայունություն և սոցիալական բացասական հետևանքներ։ Այս շուկայական գնաճը, որը մենք հիմա տեսնում ենք առաջինը հենց ներմուծվող ապրանքների և ներմուծվող բաղադրիչ ունեցող տեղական ապրանքների թանկացմանն է նպաստել։ Եթե դիտարկենք, թե ինչ է կատարվում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում, ապա կտեսնենք, որ մենք ունենք կայուն գնաճ։ Եվ այդ կայուն գնաճը շարունակվում է։ Գները բարձրացել են կենսապահովման նվազագույն զամբյուղի գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով սկսած հացից, հացամթերք, մակարոնեղեն, կաթնամթերք, պարենային այլ ապրանքներ այդ թվում նաև՝ ձեթը, կարագը, ձուն և այլն։ Երկրորդը թանկացել է վառելիքը՝ ավելացնելով տրանսպորտային միջոցների ծախսը, մասնավորապես վերջին երեք ամիսների ընթացքում ունենք 10-12% գազի գնաճի բարձրացում, ունենք բենզինի, դիզվառելիքի թանկացում։ Այս բոլոր թանկացումները էապես ազդելու են նաև մարդկանց իրական եկամուտների վրա, որովհետև գնաճը հատկապես առաջնային մթերքների գնաճը նվազեցնում է մարդկանց եկամուտները։ Չմոռանանք նաև, որ մարդկանց եկամուտները նվազել են նաև 2020 թվականի տեղի ունեցած տնտեսական զարգացումներով։ Մարդիկ կորցրել են իրենց աշխատավարձի մի մասը, կորցրել են իրենց փոքր բիզնեսի եկամուտների մի մասը և նաև շատերը կորցրել են իրենց աշխատանքը հատկապես ծառայությունների ոլորտում, զբոսաշրջության ոլորտում, սննդի ապահովման ոլորտում և բնականաբար այդ ամենին գումարվեց նաև այս վերջին երեք ամիսների գնաճը։ Այս ամենը սոցիալական ճգնաժամը խորացնող գործոններ են, առանց այն էլ մենք մեր երկրում ունենք 25%-ի չափով աշխատող աղքատներ, որոնց թիվը 2020 թվականին ավելացել է և հիմա էլ նաև, գնաճով պայմանավորված, փաստացի, նույնիսկ աշխատող մարդիկ կամ ընտանեկան փոքր բիզնեսով զբաղվող մարդիկ նույնիսկ կարող են դառնալ աղքատ, որովհետև իրենց եկամուտները նվազում են և՛ անվանական, և՛ իրական եկամուտները։ Անվանականը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով, իսկ իրականը նաև գնաճով պայմանավորված։ Սա փաստ է, որը չեն ուզում հասկանալ իրենց քաղաքական շահից ելնելով, որովհետև եթե հետևենք իշխանության հայտարարություններին կտեսնենք, մանիպուլատիվ ինչ-որ գնահատումներ և թվեր որոնք իրականում այլ են։ Եվ այդ բոլոր գործոնները նպաստում են նաև ծայրահեղ աղքատության աճի։

– Ինչո՞վ է պայմանավորված դրամի արժեզրկումը:

— Դրամի արժեզրկման հիմնական պատճառը տնտեսական անկումն է, քանի որ մեր տնտեսությունը 2020 թվականին էական անկում է գրանցել և այդ անկումը չէր կարող չնպաստել դրամի արժեզրկման։ Հաջորդ պատճառը այն է, որ ավելացել է ՀՀ արտաքին պարտքը, որովհետև հարկային եկամուտները նվազել են, իսկ սոցիալական ծախսերը ավելացել են ևվ կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված ինչպես նաև ապաշնորհ կառավարման պատճառով։ Քանի որ COVID-19-ի հետևանքները հաղթահարելու փոխարեն նորից տրվել ենք պոպուլիզմին և ակնհայտորեն ունեցել ենք ծրագրեր, որոնք չեն ունեցել թիրախավորված և նպատակադրված արդյունքներ։ Այսինքն պետական բյուջեից ունեցել ենք անարդյունավետ ծախս և որոշ դեպքերում նույնիսկ փոշիացում։ Հարկային եկամուտները նվազել են, որովհետև ապաշնորհ կառավարման արդյունքում՝ 2020 թվականը ամբողջությամբ գտնվեց սահմանափակումների մեջ, ինչը հյուծեց մեր տնտեսությունը և հատկապես տնտեսության զարգացման կարևորագույն ոլորտների վրա անդրադարձավ։ Եվ 20%-ի չափով նաև կրճատվել է մեր արտահանումը իսկ արտահանումից ակնկալվում է արտարժույթի մուտք երկիր։ Այսինքն, երբ որ մարդիկ տեսնում են, որ թուլանում է տնտեսությունը, և կրճատվում են իրենց եկամուտները մարդիկ սկսում են սահմանափակել իրենց սպառումը և փորձում են արագ ազատվել արժեզրկվող արժույթից և իրենց խնայողությունները, այդ թվուն նաև բանկային ավանդները սկսեցին փոխել արտարժույթով՝ դոլարով, եվրոյով և այլն։ Հայաստանում այդպիսի վարքագիծ եղավ տնտեսվարողների մոտ և իրականում նաև նվազեցին օտարերկրա ներդրումները։ Եվ այդ դրամական փոխանցումների կրճատումը նաև ազդեց դրամի վրա։ Նաև դիտարկվում է կապիտալի փախուստներ երկրից, ֆինանսական միջոցների արտահոսքը, ըստ էության, մեծացել է։ Այսինքն նախ այն, որ մարդիկ իրենց դրամը վերածեցին դոլարի, ինչը նպաստեց դոլարիզացիայի բարձրացման, և հետո այդ դոլարները արտահանվեցին երկրից՝ առաջացնելով, փաստացի, դոլարային պաշարների նվազման։ Այս պարագայում, այո, կենտրոնական բանկը դիմեց խիստ միջոցների և հիմա էլ շարունակում է, բայց դրանց էֆեկտը կարճաժամկետ է։ Ի՞նչ արեց կենտրոնական բանկը․․․բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն այն տոկոսադրույքը, որով կենտրոնական բանկը դրամային վարկեր է տրամադրում առևտրային բանկերին, ինչը կբերի տնտեսական սահմանափակման, այսինքն կթանկանա վարկային ռեսուրսը և դրա թանկացումը կբերի ներդրումների հետաձգման և վերանայման։ Կենտրոնական բանկը նաև ինտերվենցիաներ է արել, այսինքն շուկայում վաճառում է դոլար և լրացնում այդ պակասուրդը և վաճառում է շուկայականից ավելի ցածր, որ կայունացնի շուկան։ Սա, ըստ էության, տեսական ծախս է հանրային ռեսուրսը ծախում ենք, որ փոխարժեքի կայունություն ունենանք։ Բայց կենտրոնական բանկի այս մոտեցումը ունի կարճաժամկետ ազդեցություն, իսկ այն գործոնները որոնք բերում են արժեզրկման կարճաժամկետ չեն։ Այս պարագայում նույնն է, որ թոքաբորբով հիվանդին փորձեք ջերմիջեցնող դեղերով բուժել։ Մոտ ապագայում, եթե մենք ականատես չլինենք արմատական փոփոխությունների տնտեսական քաղաքականության, արժույթային քաղաքականության, ֆինանսական բոլոր ուղղություններով նաև հանրային կյանքի մնացած ուղղություններով ապա անխուսափելիորեն մենք ունենալու ենք արդեն անդառնալի կորուստներ և սոցիալական ցուցանիշներով՝ աղքատություն, ծայրահեղ աղքատություն, գործազրկություն, և նաև տնտեսական ցուցանիշներով հատկապես ՀՆԱ-ի կրճատում, ներդրումների կրճատում և նաև ֆինանսական անկայունություն։

Սոնա Գիշյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդ գրառումը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

26/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Ցածր աճ` առանց զարգացման. ՔՊ կառավարության կատարողականը միջազգային ինդեքսների պրիզմայով. Արմեն Մարտիրոսյան

17/01/2026
Նորություններ

Թափոնների նվազեցումից՝ վերականգնվող տնտեսություն․ ՀՀ-ում 3 տարի ուսումնասիրել եւ սովորել են՝ ինչպես զարգացնել «շրջանաձեւ տնտեսությունը»

08/12/2025
Հաջորդ գրառումը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական