ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ռուսական ընկերությունների նկատմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարը նշել է, որ Վաշինգտոնը, որպես բիզնես գործընկեր, ապացուցեց իր անվստահելիությունը:
Մոսկվան հաշվի կառնի ԱՄՆ-ի այս գործողությունները ինչպես ամերիկյան կողմի հետ բիզնես կառուցելու հետ կապված հատուկ իրավիճակներում, այնպես էլ ավելի լայն իմաստով, հավելել է Լավրովը: