Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպասվում է պետական հատվածի աշխատատեղերի զանգվածային կրճատում. կառավարության հերթական կեղծ օրակարգը. տնտեսագետ

04/02/2021
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է պետական համակարգի «ռեսթարթի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Նա մասնավորապես նշել է՝ պետությունը համակարգային անկառավարելիության հասցրած հիմնախնդիրները քողարկելու նպատակով փաստացի իրականացվում են ձախողակ բարձրաստիճանների մեխանիկական տեղափոխություններ. անհայտությունից՝ նախարար, պատգամավորից՝ դեսպան եւ այլն:

Հոդվածը՝ ստորեւ.

«Գործող կառավարության համատարած ձախողումները, խոսքի ու գործի տրամագծորեն հակառակ պատկերը մեր երկիրն ու ժողովրդին հասցրել են գոյատեւման իրական սպառնալիքների առջեւ: Սպառնալիքներն առկա են հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ներքին եւ արտաքին անվտանգության օր օրի ավելացող մարտահրավերներից մինչեւ տնտեսական խոր ճգնաժամ, սոցիալական բազմապատկվող խնդիրներից մինչեւ ծայրահեղ աղքատության առաջանցիկ աճ, համատարած չիրականացվող սպասումներից եւ համատարած անվստահությունից մինչեւ հանրային կյանքի անորոշությունների անկառավարելի բարձր աստիճան, ժողովրդագրական նոր մարտահրավերներից մինչեւ արտագաղթի աննախադեպ մեծ ռիսկ ու սպասվող նոր ալիք…

Բազմիցս ենք անդրադարձել նշված խնդիրներին ու հիմնապատճառներին: Այս առումով անկյունաքարային են պետական կառավարման համակարգում որդեգրված անսահման պոպուլիզմն ու ծրագրված անպատասխանատվությունը: Ցույց ենք տվել առկա խնդիրների շարունակվող բնույթն ու խնդրահարույց նոր դրսեւորումները: Իսկ լուծումների իմիտացիաներին եւ դրանց վերաբերյալ ականջահաճո խոստումներին հակադրել ենք առարկայական հիմնադրույթներ:

Պաշտոնական վերջին կծկտուր տեղեկություններով հիմա էլ պարզ է դառնում. կառավարման համակարգի կառուցվածքի խնդրահարույց փոփոխություններից, բարձրաստիճանների անօրինական եւ աննախադեպ բնույթի ու չափերի պարգեւատրումներից հետո գործող իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել իրենց պոպուլիստական նոր ձեւակերպմամբ՝ պետական համակարգի «ռեսթարթին»:

Վարչապետի հայտարարած այս «ռեսթարթն» ինքնին հերթական կեղծ օրակարգն է: Պետությունը համակարգային անկառավարելիության հասցրած հիմնախնդիրները քողարկելու նպատակով փաստացի իրականացվում են ձախողակ բարձրաստիճանների մեխանիկական տեղափոխություններ. անհայտությունից՝ նախարարներ, նախարարից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, մարզպետից՝ պետական կառավարման մարմնի ղեկավար, պատգամավորից՝ դեսպան եւ այլն:

Ի դեպ, երեխաներին դեռեւս տարրական դասարաններում սովորեցնում են հատկանշական հետեւյալ պարզ կանոնը՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:

Հաջորդ իրական նպատակը պետական ծառայության ստորին ու միջին օղակներում հաստիքների զանգվածային կրճատումներն են: Սա պետք է առաջինը սպասել այն գերատեսչություններում, ուր «ռեսթարթի օրակարգով» այցելում է վարչապետը: Տնտեսական վրա հասնող կոլապսը անհնարին է դարձնելու նաեւ առկա ողջ ծավալով պետական հատվածի աշխատավարձերի վճարումը: Ուստի, դեռեւս թաքուն՝ նոր թափ է առնում իրենց պատկերացրած «օպտիմալացումը»:

Այսպիսով կազատվեն նաեւ իրենց քաղաքական խմբակի համար անցանկալի կադրերից, որոնց հետեւողականորեն հատկորոշել են՝ հատկապես վերջին շրջանում:

Նախ հարկ է նկատել՝ իշխանափոխությունից հետո կառավարության կառուցվածքային անհիմն փոփոխությունները, առանց անհրաժեշտ լուծումների պետական գործառույթները մասնավորին պատվիրակելու փորձարկումները, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումն ու նորերի ստեղծումը հանգեցրել են պետական համակարգի հաստիքների ու աշխատավարձի ֆոնդի էական ավելացման, այլ ոչ թե՝ կրճատման:

Տեսական ու գործնական առումներով վաղուց ապացուցված է՝ անձնակազմի կառավարման օպտիմալացումը միագործոն չէ: Համակարգային առումով ի սկզբանե ձախողված են անսահման պոպուլիզմով եւ ընդհանրական տպավորություններով այս խնդիրների հանգուցալուծումները: Օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի», «նախարարի աշխատավարձը բավարար չէ լավ ապրելու համար, պիտի ստանա բարձր պարգեւատրումներ, որ կաշառք չվերցնի»: Այս մոտեցումները օբյեկտիվորեն առաջ են բերել համակարգային բնույթի բազմաթիվ չլուծված նոր խնդիրներ:

Իսկ իշխանությունը կորցնելու օբյեկտիվ ռիսկերի հետեւողական աճին համաչափ՝ վարչապետի կադրային նշանակումները ստանում են խնդրահարույց նոր դրսեւորումներ: Արդեն ընտրության միակ գործոններ են սեփական կուսակցությանը պատկանելությունը, անվերապահ հավատարմությունը իշխող քաղաքական խմբակին, մեկ անձի իշխանության աներկբա ընդունումը, «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերը, պոպուլիստական առաջնորդության կարողությունները: Այս գործոնների կողքին անարժեք են դարձել բարձր պաշտոնի նշանակվող անձի մասնագիտական համապատասխանությունը զբաղեցվող պաշտոնին, համակարգային կառավարման ունակությունները, մարդկային որակները, տվյալ ոլորտում դրական փորձառությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվության զգացումը:

Ամփոփելով. կադրային պետական քաղաքականության կործանարար մոտեցումը եւս բացահայտված է. «Ծառայի՛ր անձիշխանության ընդհանուր կուրսին, հանրությանը խոստացիր հնարավորն ու անհնարինը, ստացի՛ր անաշխատ պարգեւատրումներ, անհոգ եղիր՝ գործնականում սեփական ձախողումների համար միշտ էլ կնշանակվեն այլ մեղավորներ, ծայրահեղ դեպքում՝ ռոտացիայով կտեղափոխվես ու կնշանակվես առնվազն համարժեք այլ պաշտոնի … »»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ եվրոպական մասի բնակիչներին նախազգուշացնում են անոմալ ցրտերի մասին

Հաջորդ գրառումը

Վրաստանը կսկսի մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

26/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Ցածր աճ` առանց զարգացման. ՔՊ կառավարության կատարողականը միջազգային ինդեքսների պրիզմայով. Արմեն Մարտիրոսյան

17/01/2026
Նորություններ

Թափոնների նվազեցումից՝ վերականգնվող տնտեսություն․ ՀՀ-ում 3 տարի ուսումնասիրել եւ սովորել են՝ ինչպես զարգացնել «շրջանաձեւ տնտեսությունը»

08/12/2025
Հաջորդ գրառումը

Վրաստանը կսկսի մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական