Երկուշաբթի, Մարտի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից 6 ամիս ժամկետով արգելել ենք մի շարք ապրանքների արտահանումը. էկոնոմիկայի նախարար

14/06/2024
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համախառն ներքին արդյունքի աճն առաջին եռամսյակում կազմել է 9.2 տոկոս, ինչն ապահովվել է արդյունաբերության, շինարարության և առևտրի հաշվին։ Ավելի քիչ աճ է գրանցվել գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ըստ նախարարի՝ արտահանումների ծավալն աճել է 104 տոկոսով, ներմուծումներինը՝ 78 տոկոսով, իսկ ահա հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար տնտեսական ակտիվության աճը կազմել 13.2 տոկոս։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցած տարվա համեմատ նվազել է, Գևորգ Պապոյանը նկատեց՝ բացարձակ թվաքանակը միգուցե նվազել է, սակայն «կացություն և հանրային սննդի կազմակերպում» տողում առկա է 9.3 տոկոս աճ, «մշակույթ, հանգիստ և զվարճություններ» տողում՝ 1.1 տոկոս աճ։

Ինչ վերաբերում է պետություն-մասնավոր հատված գործակցությանը՝ նախարարը նշեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում, այս ընթացքում մի քանի օրենսդրական մշակումներ են կատարվել և ներկայացվել։  

«Մեր շատ կարևոր ծրագրերից է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիրը, որի շրջանակներում 474 բարձեր որակավորում ունեցող մասնագետ ենք ներառել մեր տնտեսության մեջ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերության ոլորտին, ապա այստեղ մշակել ենք տեքստիլ օպերատորի հայեցակարգը։ Այդ օպերատորի կառավարումը մասնավորին ենք հանձնելու, այսինքն՝ պետությունը ստեղծելու է պայմաններ»,- ասաց բանախոսը։

Գևորգ Պապոյանը միաժամանակ տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ Խաչիկ գյուղի բնակիչներին տրամադրվել է շուրջ 66 միլիոն դրամ՝ ժամկետանց վարկային պարտավորությունների մարման նպատակով։

Շարունակելով՝ նախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ լայնածավալ աշխատանք է իրականացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի միջև, ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում էլ աշխատանքներ են սկսվել կոնյակի՝ որպես Armenian brandy վերանվանման շուրջ, աշխատանքներև են իրականացվել նաև ՀՀ-ԱՄԷ միջև առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի կնքման շուջ։

«Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից 6 ամիս ժամկետով արգելել ենք մի շարք ապրանքների արտահանումը՝հնդկացորեն, եգիպտացորեն, գարի և այլն։

Հաջորդ կարևոր որոշումն արդյունաբերական քաղաքականությանն է վերաբերում. մասնավորապես Հայաստանում այսօր շատ լավ զարգանում է սև մետալուրգիան, բայց մենք դրա համար անհրաժեշտ հումքի բացակայություն ունենք. այժմ հատուկ նյութեր ենք ստանում, որոնք ընդամենը մեկ փուլ հետո կարող են դառնալ վերջնական արտադրանք։ Այսօր ունենք հաջող գործող մի քանի մետաղաձուլարաններ և հասնելու ենք նրան, որ Հայաստանը ոչ միայն  մոտենա ինքնաբավությանը, այլ նաև արտահանի սև մետալուրգիայի վերջնական արտադրանք»,- ասաց Գևորգ Պապոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին

Հաջորդ գրառումը

Շատ դժվար և խնդրահարույց բան է պետական բյուջեով հյուրանոց կառուցել և տալ Արցախում հյուրանոց կորցրած մարդուն. Գևորգ Պապոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զգույշ լինել Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ճանապարհորդելուց. իսրայելական ԶԼՄ

09/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի նոր Գերագույն առաջնորդի ազգանունը կշարունակի մնալ Խամենեի. Այաթոլլաh Աշքուրի

08/03/2026
Տարածաշրջանային

Ավագ Այաթոլլա Սեյիդ Ալի Սիստանին ֆեթվա է հրապարակել Ջիհադ ալ-Քիֆայի վերաբերյալ

08/03/2026
Նորություններ

Երբ իրանական ռեժիմը ընկնի, ԱՄՆ-ը կունենա «նոր Մերձավոր Արևելք», և Վաշինգտոնը կվաստակի «հսկայական գումարներ». հայտարարել են ԱՄՆ Սենատում. Արման Աբովյան

08/03/2026
Հաջորդ գրառումը
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

Շատ դժվար և խնդրահարույց բան է պետական բյուջեով հյուրանոց կառուցել և տալ Արցախում հյուրանոց կորցրած մարդուն. Գևորգ Պապոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական