Արևմտյան շոու բիզնեսի աստղերից երկուսը՝ երգչուհիներ Սելին Դիոնն ու Լեդի Գագան, զուգերգով հանդես կգան Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտնում է The Guardian-ը:
Աստղերը կներկայացնեն Էդիթ Պիաֆի La Vie en Rose երգը:
Դիոնը հրապարակել է Լուվրի մոտ արված լուսանկարներ՝ գրելով. «Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Փարիզ, հիշում եմ, որ աշխարհում դեռ շատ գեղեցկություն և ուրախություն կա»:
«Ակնհայտ է, որ նա ժամանել է Փարիզ, դա հիանալի է: Ես, ինչպես մեր բոլոր հայրենակիցները, անչափ ուրախ կլինեի, եթե նա կարողանար ներկա լինել այս բացման արարողությանը», – ասել է նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական France 2 հեռուստաալիքին:
Բացման արարողությունը նախատեսված է ուրբաթ: