Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմ, սեր եւ ապրումներ. նոր ժողովածուներ՝ արեւմտահայ գրողից

22/05/2021
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայրենիք, պատերազմ, սեր եւ մտորումներ կյանքի ու մարդկային ապրումների մասին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանապետ, բանաստեղծ Խաչիկ Դեդեյանի ժողովածուներն առաջին անգամ տպագրվել են Հայաստանում:

«Ինձ համար շատ ուրախալի է, որ հայրենիքումս հրատարակվեցին ստեղծագործություններս: Այս՝ Ա եւ Բ հատորները ներկայացնում են համամարդկային հարցեր, մտահոգություններ հայրենիքի շուրջ, սիրային զեղումներ եւ պատերազմ: Այստեղ ներառված են նաեւ Լիբանանի պատերազմի տպավորությունները, տագնապներն ու տառապանքները»,- Yerkir.am-ին պատմեց ժողովածուների հեղինակը:

Խաչիկ Դեդեյանը նշում է, որ այս ժողովածուները Լիբանանում լույս տեսած մյուս երեք հատորների բովանդակային շարունակությունն են: Ա եւ Բ հատորները տպագրել է «Զանգակ» հրատարակչությունը, խմբագիրը պրոֆեսոր Երվանդ Տեր-Խաչատուրյանն է: Այս հատորներից դուրս են մնացել բազմաթիվ նոր բանաստեղծություններ: Դրանց մի մասը հրատարակվել է տպագիր պարբերականներում, մի մասն էլ անտիպ է:

«Արցախի վերջին պատերազմից ու ցավալի պարտությունից հետո էլ եմ գրել բանաստեղծություններ, որոնք հետագայում մտադիր եմ ամբողջացնել, ժողովածուների երրորդ հատորի մաս կկազմեն»,- Yerkir.am-ին պատմեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանապետը:

Բանաստեղծի մեծ ցանկությունն է՝ երիտասարդ սերունդը կարդա, ծանոթանա ժամանակակից արեւմտահայ գրողների գործերին: «Հայաստանում այդքան էլ ծանոթ չեն սփյուռքահայ գրականությանը: Ծանոթ են սփյուռքահայ գրականության տիտաններին, բայց գրողների սերունդ կա, որոնց եւս պետք է քաջալերեն հայրենիքում: Բոլոր մեծ պետություններն ունեն ռազմավարություն եւ պետականամետ մտածողություն. դա մշակույթի նախարարությունն է, գրողների միությունը: Գրականությունը եւ լեզուն պետք է պահապան ունենան»,- նշում է Խաչիկ Դեդեյանը:

Գրողին անհանգստացնում են արտասահմանյան գրականության անգրագետ թարգմանությունները, անհասկանալի մարդկանց ու երեւույթների մասին հրատարակությունները: «Նոր սերունդը պետք է ստեղծագործի եւ տպագրվի: Պիտի քաջալերեն այդ մարդկանց, տպագրեն, որ նաեւ ճանաչեն, այլապես մեր ազգային ոգին եւ ինքնությունն ինչպե՞ս ենք պահելու: Գրողներին չեն քաջալերում, օժանդակում, առաջ գրողների միությունը գրողի կողքին էր, 20 հազար,  50 հազար օրինակով էին գրքեր հրատարակում, բայց այսօր ժողովուրդը չի կարդում»,- նեղսրտում է բանաստեղծը:

Պետությունը, Խաչիկ Դեդեյանի խոսքով, պետք է քաղաքականություն մշակի՝ ինչպես Մեծ Բրիտանիայում է, Իտալիայում կամ Ֆրանսիայում: Գրողը հույս ունի՝ իր վերջին երկհատորյակը նոր սերունդը կկարդա, կքննարկի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միակ նպատակը պրիմիտիվ, սև քարոզն է, նմանատիպ հայտարարություններին հետևելու են իրավական գործընթացներ․ Արամ Վարդևանյան․ News.am

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը «ընտրակաշառք» է բեմադրելու․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Ազգային

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել է խորհրդանշական մշակութային հուշարձան. ARCTA Artsakh

07/04/2026
Երաժշտություն

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

31/03/2026
Մշակութային

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր՝ տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով

24/03/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը «ընտրակաշառք» է բեմադրելու․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական