Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին սպասվում է Իբրահիմ Մալուֆի մենահամերգը

04/05/2026
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևան կժամանի աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ջազի հայկական ասոցիացիայի հրավերով՝ երաժիշտը հուլիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա բացառիկ մենահամերգով, ինչպես նաև կմիանա 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմին։

Իբրահիմ Մալուֆի ելույթները հայտնի են իրենց հզոր էներգիայով, ժանրային համարձակ համադրություններով և երաժշտական սահմանների անտեսմամբ։ Մալուֆը միջազգային երաժշտական ասպարեզում համարվում է բացառիկ երևույթ։ The New York Times-ը նրան բնութագրում է որպես «վիրտուոզ»․ նա իր կարիերայի ընթացքում միավորել է ջազը, փոփը, դասականը, էլեկտրոնային, միջինարևելյան և աֆրիկյան երաժշտական ազդեցությունները՝ ստեղծելով յուրահատուկ, սահմաններ չճանաչող երաժշտական լեզու։

Լիբանանում ծնված և մանկության տարիներին Ֆրանսիա տեղափոխված երաժիշտը վաղ հասակից ձևավորել է երաժշտության միջոցով մշակույթներն ու աշխարհագրական սահմանները միավորելու իր տեսլականը։ Միջազգային հեղինակավոր մրցույթներում հաղթանակներից հետո նա կերտել է սեփական երաժշտական ուղին՝ թողարկելով բազմաթիվ ալբոմներ և դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ։

Վերջին տասնամյակում Մալուֆը հանդես է եկել ավելի քան 40 երկրում, լեփ-լեցուն դահլիճներով համերգներ է ունեցել Փարիզից մինչև Ստամբուլ, համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քուինսի Ջոնս, Ուինթոն Մարսալիս, Ջոն Բատիստ, Սթինգ և այլք։

2021 թվականին նա ելույթ է ունեցել Էյֆելյան աշտարակի առջև՝ Բաստիլի օրվա առթիվ կազմակերպված համերգին, որը դիտել է շուրջ 6 միլիոն հանդիսատես։ 2022 թվականին նա համագործակցել է Անժելիկա Կիջո հետ՝ ստեղծելով «Queen of Sheba» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որը նրան բերել է իր առաջին «Գրեմմի» առաջադրումը։

Նրա վերջին նախագծերից «Capacity To Love» ալբոմը ևս մեկ անգամ հաստատում է Մալուֆի ստեղծագործական համարձակությունը՝ միավորելով տարբեր մշակույթների և ժանրերի արվեստագետներին՝ ինքնության, համայնքի և միասնության թեմաների շուրջ։ Ալբոմի «Todo Colores» ստեղծագործության համար նա կրկին առաջադրվել է «Գրեմմի»-ի։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ուզում է գնալ Ադրբեջան, նա ցանկություն է հայտնել 2028-ին մասնակցել Բաքվում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

Հաջորդ գրառումը

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին. Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Երկրորդ

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Հաջորդ գրառումը

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին. Արմեն Աշոտյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի բացել Հայաստանի հետ, և դա ունի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական