2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական
շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության
շարժման նրա զինակիցներին և նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանի
ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ
և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։
Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ,
գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և
քննարկումներ, կկազմակերպվի Երևանում և Արտաշատում։
Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության և
«ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրա
պետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,
Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության
ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի
քաղաքապետարանի աջակցությամբ և հովանու ներքո։
Նախագծի աջակիցներն են՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության
դեսպանությունը և ֆրանսիական ինստիտուտը, Առլեամ և Առլեամ Աերո, Քարֆուր
ընկերությունները։
Նախագծի գործընկերներն են՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի
պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը,
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական
ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի
Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի
Պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալ
սարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։
ԾՐԱԳԻՐ
«Մանուշյանական շաբաթ» Հայաստանում
Մարտի 14
ժամը
Միջոցառման անվանումը
11։00
Մամլո ասուլիս
Անցկացման վայրը
12:00
«Միսաք Մանուշյան․ ականատեսի
աչքերով» գրքի և «Մանուշյան․․․»
պիեսի շնորհանդես
13:00
19:00
Մանուշյանի կյանքին ու պայքարին
նվիրված ցուցահանդեսի բացում
Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան»
ներկայացման առաջնախաղ
Ե. Չարենցի անվան գրականության և
արվեստի պետական թանգարան
Արտաշատի Ամո Խարազյանի անվան
պետական դրամատիկական թատրոն
Մարտի 15
10:00-17:00
«Հայոց ցեղասպանության վերապ
րածները դիմադրության շարժման
մ
եջ Եվրոպայում․ Մանուշյանը և
մյուսները» խորագրով գիտաժողով
Հայոց ցեղասպանության թանգարան
ինստիտուտ
19:00
Հյուգ Նանսիի և Դենի Պեշանսկու
«Մանուշյանը և Կարմիր աֆիշի
հերոսները» վավերագրական ֆիլմի
ցուցադրություն և ֆիլմի քննարկում
ֆիլմի համահեղինակ, պատմաբան
Դենի Պեշանսկիի հետ
Կինոյի տուն
Մարտի 16
10:00-13:00 «Հիշողությունը որպես
քաղաքական հանձնառություն և
Մանուշյանի կերպարը» խորագրով
գիտաժողով
Հայոց ցեղասպանության թանգարան
ինստիտուտ
Մարտի 17
14:00-16:30 Կատյա Գիրագոսյանի «Միսաք և
Մելինե» վավերագրական ֆիլմի
ցուցադրություն
Հայաստանում Ֆրանսիական
համալսարան
15:00-18:00 «Ֆրանսիական դիմադրության հայ
հերոսները» խորագրով
գիտաժողով
Երևանի պետական համալսարան
19:00 Էլիզաբեթ վան Զեյլ Լանգհաութի
«Կարմիր աֆիշի պարտիզանները»
վավերագրական ֆիլմի
ցուցադրություն և քննարկում ֆիլմի
համահեղինակ Սելին Չիչեկողլուի
և պատմաբան Դենի Պեշանսկու
հետ
Կինոյի տուն
Մարտի 18 Ամփոփիչ գիտաժողով
10:00-12:00 Պաշտոնական ելույթներ
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ»
13:00-15:00 Գիտական ելույթներ
15:30-17:00 Կատյա Գիրագոսյանի «Միսաք և
Մելինե» վավերագրական ֆիլմի
ցուցադրություն և ֆիլմի քննարկում հեղինակի հետ: