Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լևոն Չավուշյանի հիշատակին

27/11/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Չավուշյանը (Մեծ Բրիտանիա) իր հոր՝ կոմպոզիտոր, Հայկական երաժշտական համագումարի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանի հիշատակին նվիրված երեկոյին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեց հայ կոմպոզիտորների, ինչպես նաև Չավուշյանի ստեղծագործությունները։

Լևոն Չաուշյանը ոչ միայն ականավոր կոմպոզիտոր էր, այլև վաստակաշատ մանկավարժ, հասարակական գործիչ։ Ծնվելով երաժիշտների ընտանիքում՝ սկսել է ստեղծագործել 11 տարեկանից:

Լևոն Ալեքսանդրի Չաուշյանը ծնվել է 1946 թ. մայիսի 10-ին, Երևանում: 1954-62 թթ. սովորել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1964-73 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական (պրոֆ. Էդվարդ Միրզոյան) և դաշնամուրային (պրոֆ.՝ Գեորգի Սարաջև) բաժիններում:

1970-2000 թթ. աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ դասավանդելով մասնագիտական դաշնամուրի բաժնում: 1972 թ-ից դասավանդել է​  ԵՊԿ-ի խմբավարական, իսկ 2000 թ-ից՝ ստեղծագործական ամբիոնում: 1979-1986 թթ. եղել է Կոմպոզիտորների միության Քարտուղարության անդամ, 1986-1991 թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ:

1995 -2000 թթ. աշխատել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին կից Սիմֆոնիկ երաժշտության կենտրոնում՝ որպես նախագահ: 1994 թ.-ից եղել է Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահը: 2008 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017 թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով։ սիմֆոնիկ, գործիքային կոնցերտների, լարային կվարտետների, կամերային-անսամբլային, խմբերգային երկերի և գործիքային այլ ստեղծագործությունների հեղինակ է: 1969 թ. Համամիութենական մրցույթում կոմպոզիտորն իր «Սիմֆոնիկ պոեմ» ստեղծագործությամբ արժանացել է երկրորդ մրցանակի և դափնեկրի կոչմանը: 1974թ. արժանացել է Պետական երիտասարդական մրցանակի: 1983 թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմպոզիտորների 30-րդ միջազգային տրիբունայում հեղինակի երրորդ լարային կվարտետը ընդգրկվել է տարվա 12 լավագույն ստեղծագործությունների ցանկում: 1985 թ. հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների մրցույթում Լ. Չաուշյանի «Անհայտ զինվորին» սիմֆոնիան արժանացել է առաջին մրցանակի:

Կոմպոզիտորը դեռ էլի կստեղծագործեր, սակայն 2022թ. փետրվարի 18-ին հեռացավ կյանքից։ Լևոն Չաուշյանի ստեղծագործական ուղին շարունակում են նրա ընտանիքի անդամները, աշակերտները, որոնք մեծ ներդրում ունեն հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի և Երևանի Կոմիատասի անվան պետական կոնսերվատորիայի գործունեության մեջ։

Լևոն Չավուշյանի դուստրը՝ Անահիտ Չավուշյանը, ևս շարունակում է Չավուշյաններից ժառանգած երաժշտական ավանդույթները՝ տարեցտարի կատարելագործելով մասնագիտական հմտությունները։

​ ​  Անահիտ Չաուշյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան): Կատարելագործվել է Բրյուսելի Conservatoire Royal-ում՝ պրոֆ. Եվգենի Մոգիլևսկու ղեկավարությամբ և Լոնդոնի Royal Academy of Music-ում՝ պրոֆ. Պասկալ Նեմիրովսկու ղեկավարությամբ: Արժանացել է Accademia Chigianain Siena-ի Պատվո դիպլոմի: Բելգիայի Emmanuel Durlet դաշնամուրային մրցույթի դափնեկիր է: Մասնակցել է Պաուլ Բադուրա-Սկոդայի, Միշել Կամպանելլայի, Լազար Բերմանի, Լեվ Նաումովի և Սթիվըն Հաֆի վարպետության դասընթացներին:​

Մենահամերգներով և կամերային անսամբլների կազմում ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում (Wigmore Hall, Royal Festival Hall, St. Martin-in-the-Fields, Տոկիոյի Santori Hall, Բրյուսելի Grande Salle du Conservatoire Royal, Փարիզի Gavot Hall և այլ սրահներ): Որպես մենակատար ելույթներ է ունեցել London Soloists Orchestra, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ (Մոցարտի, Բեթհովենի, Ռավելի, Ռախմանինովի, Խաչատրյանի և այլ կոնցերտներ): Ա. Չաուշյանը միջազգային փառատոների մասնակից է (Farley Music Festival, Cheltenham Festival, Blackthorpe Barn Festival, Newbury Festival և այլ փառատոներ):​  Հիմնադրել է Fugata Quintet-ը (Մեծ Բրիտանիա): Եղել է միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի անդամ:​

Լևոն Չավուշյանի հիշատակին նվիրված համերգն ի սկզբանե նախատեսված էր Երևանյան միջազգային երաժշտական ​​փառատոնի շրջանակում, սակայն սեպտեմբերին Հայաստանի սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողությունների պատճառով այն որոշ ժամանակով հետաձգվեց և տեղի ունեցավ օրերս։

​ Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի «Շորոր», Ռուբեն Սարգսյանի «Նվիրում Կոմիտասին», Գեղունի Չթչյանի «Հայկական խորաքանդակներ», Վաչե Շարաֆյանի «Անտեսանելի կապուտ թիթեռնիկների ձայները», Գայանե Չեբոտարյանի «Պրելյուդներ», Լևոն Չաուշյանի «Urbi et orbi» և «Sonata N 1» ստեղծագործությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աստծո տված բալիկ է, իմ շունչն է. ծնվել է 44-օրյայում զոհված Վահեի եղբայրը

Հաջորդ գրառումը

Սարավան-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Ազգային

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել է խորհրդանշական մշակութային հուշարձան. ARCTA Artsakh

07/04/2026
Երաժշտություն

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

31/03/2026
Մշակութային

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր՝ տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով

24/03/2026
Հաջորդ գրառումը

Սարավան-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական