Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավարտվեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը

11/07/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավարտվեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ հուլիսի 6-10-ը անցկացված «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցում էին մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Ուխտագնացությունն իրենց մասնակցությամբ պատվեցին ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերմանիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, ինչպես նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից ներկայացուցիչ Հոգեշնորհ Հարություն վարդապետ Տամատյանը։ Ուխտագնացությունը մեկնարկեց առավոտյան աղոթքով, որից հետո սկսվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթացը, որը վարելու համար հրավիրվել էին ոլորտի մասնագետները։ Դասընթացը միաժամանակ ընթանում էր հինգ խմբերում։ Այն ներառում էր թիմային, ճանաչողական խաղեր և վարժանքներ։

Երիտասարդները միասին կառուցեցին ակնկալիքների ծառը։ Այս դասընթացը երիտասարդական աշխատանքի մասնագետների և հոգևորականների արդյունավետ և ինտերակտիվ համագործակցության օրինակ էր։ Երիտասարդական աշխատանքի մարզիչների հետ նախապես համաձայնեցված օրակարգով յուրաքանչյուր խմբում բանախոսեցին ուխտագնացությանը մասնակից հոգևորականները՝ «Քրիստոնեական երիտասարդական աշխատանք», «Միասնականություն», «Ամենայն ձայն թող լսելի լինի» թեմաներով։

Երիտասարդներին խմբային առաջադրանքներ տրվեցին, որոնց միջոցով նրանք վերհանեցին իրենց թեմերում և երիտասարդաց միություններում առկա խնդիրները և լուծումներ առաջարկեցին։ Հուլիսի 8-ին ուխտավոր երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Հայրապետական մաղթերգը շուրթերին երիտասարդները դիմավորեցին Հայոց Հովվապետին։ Ողջույնի և երախտիքի խոսք ասաց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Ուխտավոր երիտասարդների անունից խոսեցին Երազ Չաղլայանը՝ Կ․ Պոլսի Պատրիարքությունից, և Արշամ Արզումանը՝ Գերմանիայի Հայոց թեմից։

ՀԵՀԵՄ Հոգևոր առաջնորդն իր ուրախությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհի տարբեր ծայրերից այդքան հայորդիների համախմբման առիթով և հույս հայտնեց, որ Հայոց Հովվապետի օրհնությամբ նրանք առավել եռանդով կլծվեն իրենց հայրենաշեն և եկեղեցաշեն առաքելությանը։ Այնուհետև Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ուխտավոր երիտասարդներին՝ գոհություն հայտնելով հայրենիքից և աշխարհասփյուռ հայ համայնքներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրանց համախմբման առիթով։ Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Հովնան Սրբազանի և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հայր Թովմայի կողմից երիտասարդների հետ տարվող աշխատանքը։ Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ երիտասարդները հայրենիքի և Եկեղեցու հանդեպ սիրով պիտի շարունակեն իրենց նպաստը բերել հայրենի կյանքի վերազարթոնքին և լուսավոր ապագայի կերտմանը։ Ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցներին։

Մայր Աթոռից երիտասարդները շարժվեցին դեպի Եռաբլուր։ Այստեղ միասնական աղոթք բարձրացվեց «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։ Ուխտավոր երիտասարդները ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։ Հուլիսի 9-ին ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցները այցելեցին Սևանավանք և Վազգենյան հոգևոր դպրանոց։ Նաև զբոսանք իրականացվեց Սևանա լճի վրա։ Հուլիսի 10-ին ուխտավոր երիտասարդները Բջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցում մասնակցեցի Սուրբ և Անմահ Պատարագի՝ մատուցված ձեռամբ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի։ Այնուհետև բոլոր երիտասարդներին վկայականներ հանձնվեցին ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը մասնակցության համար։ Շնորհակալագրեր տրվեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդին, ուխտագնացությանը իրենց մասնակցությունը բերած մյուս թեմակալ առաջնորդներին և հոգևորականներին, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի երկօրյա դասընթացի բոլոր դասընթացավարներին։

«ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունն ավարտվեց հրաժեշտի խնջույքով և համերգով՝ մասնակցությամբ Հայաստանի հայտնի երգիչների և պարային խմբերի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուտ են ասում, 10 մլն-ից 5-ն է մնում, դրանով էլ տուն չես առնի. քաշաթաղցիների բողոքի ակցիան  Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու էրդողանը հեռախոսով շնորհավորել են միմյանց

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
Ազգային

«Փոքր Մհեր»՝ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը տարածաշրջանում. Փոքր Մհերը՝ մեծ էկրանին

25/05/2026
Մշակութային

Աշխարհը՝ պատկերված կենսաբանի ինքնատիպ ձեռագրով

20/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու էրդողանը հեռախոսով շնորհավորել են միմյանց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական