Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

1920 թ. Լիբանանում հայ որբերի գործած գորգը նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարանին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիաբերվել 1920-ականներին Լիբանանում գտնվող Ղազիր որբանոցում հայ որբերի կողմից հյուսված գորգը:

Նվիրատուն Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանն է, որը գորգը գնել է էլեկտրոնային բաց աճուրդում:

Գորգն ունի ծաղկային պատկերներ, դրանում օգտագործվել են Սպահանի դպրոցի ավանդույթները: Այն հյուսվել է 1923-ին հիմնադրված գորգագործական ֆաբրիկայում:

Այն հիմնադրվել է Ղազիրի «աղջիկների որբանոցի» տնօրեն, շվեյցարացի Յակոբ Քյունզլերի ջանքերով: Հայ որբերին և դժվարին իրավիճակում հայտնվածներին նվիրաբար օգնելու համար նրան անվանել են «Հայ որբերի հայր»: