Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ըստ կուլիսային տեղեկությունների՝ Թուրքիան Դամասկոսում կարող է ռազմաբազա հիմնել

Թուրքիան կարող է  Դամասկոսում  հիմնել ռազմակայան։ Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։

Ըստ նրա՝ ռազմաբազա հիմնելու վերաբերյալ կան կուլիսային խոսակցություններ։ Նա  նաև նշել է, որ Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելը օրակարգային հարցերի թվում է, և Թուրքիան կարող է Դամասկոսում հիմնել ավիաբազա, իսկ Տարտուսում՝ ռազմածովային բազա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախօրեին մեկնել էր Դամասկոս և հանդիպել Սիրիայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։

 haberlisin.com