Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

115 ներկայացում չկայացավ, 3 առաջնախաղ չի կայացել

«Գոյը փակ է, բայց պայքարը շարունակվում է». «Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել։

Այսօր «Գոյ» թատրոնի դռները շարունակում է մնալ փակ, բայց մենք չենք հանձնվում։

Տարիներ շարունակ «Գոյ» թատրոնը հպարտորեն ներկայացրել է յուրահատուկ ստեղծագործություններ, բայց այս տարի 9775 հանդիսատես զրկվել է դրանք վայելելու հնարավորությունից։ Ներկայացումները, մշակույթի տարածման մեր առաքելությունը կանգ է առել։

Հասցված վնասները՝ փաստերով

*115 ներկայացում չկայացավ։

*9775 հանդիսատեսի մշակութային իրավունքները խախտվել են։

*3 առաջնախաղ չի կայացել՝ խաթարելով թատրոնի զարգացման ուղին։

*Միջազգային փառատոններում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը խոչընդոտվել է։

*19,550,000 դրամ կանխատեսված եկամուտը՝ թատրոնի զարգացման համար, բացակայում է։

Թատրոնի աշխատակիցները զրկվել են իրենց սիրելի թատրոնում աշխատելուց։

Մեր կոչը հանրությանը`

Մենք նոր փուլ ենք սկսում՝ պայքարի ուժեղացման համար։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք վերականգնել «Գոյը» և նորից բացել դռները հանդիսատեսի առջև։

*Միացի՛ր մեր պայքարին՝ որպես կամավոր։

*Կիսվե՛ք ձեր սիրելի հիշողություններով «Գոյ» թատրոնի մասին։

Մեր նպատակը պարզ է՝ վերականգնել մշակույթը և արվեստը՝ բոլորի համար։