Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

100 տարեկան մանուկը

The Walt Disney Company-ն 100 տարեկան է։

Աշխարհահռչակ ընկերությունը ստեղծվել է 1923 թվականի հոկտեմբերի 16-ին Ուոլթեր և Ռոյ Դիսնեյ եղբայրների կողմից՝ Disney Brothers Studio անունով, սակայն 1986 թվականին այն վերջնականապես հաստատվել է որպես The Walt Disney Company։

Իր երկարամյա պատմության ընթացքում ստուդիան արտադրել է բազմաթիվ  մուլտֆիլմեր, որոնք  տարբեր մրցանակների դափնեկիրներ են և որոնց վրա մեծացել են միլոնավոր երեխաներ։  Դրանցից են «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մուլանը», «Հարյուր և մեկ դալմատինները», «Բեմբին» և այլն։

The Walt Disney Company-ի առաջին հերոսները՝ տեսանյութում։