Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Հայն ու երգը

21/12/2024
- Մշակութային, Նորություններ

Ինչո՞ւ է երգում հայը։ Գրեթե բոլոր սերունդներում գաղթական դարձած, անտուն, տրորված և անտեր թվացող հայն ինչո՞ւ է երգում։ Ինչպե՞ս, որտեղի՞ց է գտնում ոգու և հոգու սնուցման աղբյուրը, որ մի բան էլ` երգի։

Այո, երգը ունի նաև աշխատանքային բնույթ. հողագործն երգել է «Հորովել»-ը, «Ցորեն եմ ցանել», «Ձիգ տուր` քաշի» և էլի՛ տասնյակ իր գործն օրհնող և մարդուն ոգևորող երգեր։ Հացթուխ ու ճաշ եփող կանայք` իրենցը, մայրիկներն ու տատիկները` օրորոցայինները… Ու դժվար է գտնել մի բնագավառ, ուր հայի գործը չօրհնվեր սեփական երգով։ Սակայն այսօր ես ըմբոշխնեցի զարմանահրաշ մի համերգ, ուր բոլոր երգերն ու զուգերգերը նվիրված էին Աստվածամորը։

 «Ave Maria»-ն գրել են շատերը, և, անշուշտ, աշխարհի ամենահայտնի ու հանճարեղ կոմպոզիտորները, որ ապրել են իրարից հեռու` թե ժամանակով, թե տեղանքով: Նրանք պատկանում էին տարբեր երաժշտական դպրոցների և մեղեդաստեղծ ուղղությունների ու գրել այն զանազան տարիքներում. թե 32-ամյա Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտը, թե 45-ամյա Կամիլ Սեն-Սանսը, թե 76-ամյա Ջուզեպպե Վերդին ու 77-ամյա Շարլ Ազնավուրը` Վերդիից 106 տարի անց։

Եվ այսօր հնչեցին «Ave Maria»-ները, որ պատկանում են Բախի, Գաետանո Դոնիցետտիի, Սեզար ֆրանկի, ժորժ Բիզեի, Ռոբերտո Լեոնկովալլոի, Ֆրանց Շուբերտի և ուրիշների հանճարին ու գրչին։ Այս համերգում կատարված տասնինը երգերի ծաղկաքաղը պատիվ է ոչ միայն մշակույթի իրական ու փայլուն մի օջախ հանդիսացող Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին, ոչ միայն մեզ` հանդիսատեսներիս, ոչ միայն մեր հրաշալի օպերային երգիչներին, այլև ողջ հայ ազգին, որի երակներում հոսող արյունը միշտ արձագանքում է գեղեցիկին ու վեհին։ Իսկ նվիրված էր համերգը Հայոց Սոխակ Գոհար Գասպարյանի 100-ամյակին ու անմար հիշատակին։ Համերգի այսպիսի ձևաչափը երևակայել և իրականացրել է օպերային երգչի ու հայրենիքի նվիրյալի կենդանի իդեալ հանդիսացող շքեղ բաս-բարիտոն, բեմի վարպետ ու բարի հայ մարդ Ադամ Բարրոն։

Աղետալի երկրաշարժը զրկեց Ադամին ծնողներից, սակայն ի զորու չէր դիպչել իր տաղանդին և անկոտրում բնավորությանը, ինչի շնորհիվ նա դարձավ Երևանի պետական Կոնսերվատորիայի ուսանող և ի վերջո`վոկալիստների Հանրապետական «Բելկանտո» մրցույթում գրավեց առաջի տեղը։ Հանձնաժողովի նախագահը ինքը` Գոհար Գասպարյանն էր, որը ձեռնամուխ եղավ տաղանդաշատ երիտասարդին Փարիզ ուղարկելու` հետագա ուսման համար ։

 «Մենք Ձեր հիշատակը միշտ պետք է վա՜ռ պահենք», խոստացավ Ադամն իր նամակում  Գոհար Գասպարյանին։ Ու կատարեց խոստումը. Փարիզում փառքի հասած մաեստրո Բարրոն  իր հարգանքի ու նվիրումի տուրքը հատուցեց սիրելի մանկավարժին՝ նրա  հիշատակին ձոնելով «Ave Maria» երգաշարը։

 Անշուշտ, Ադամ Բարրոյի բոլոր նկրտումները ապարդյուն կարող էին լինել, եթե այս համերգը չվարեր Կոնսերվատորիայի դասախոս Օլգա Նուրիջանյանը, որն ամբողջացրեց երջանկահիշատակ Գոհար Գասպարյանի յուրօրինակ կերպարը` նրա կյանքից հետաքրքիր դրվագներ պատմելով։

Ու եթե չհնչեին այս ձայները… Տեր Աստված, այդ ինչպիսի՜ ձայներ էին հնչում Արամ Իլյիչի տուն-թանգարանում այդ երեկո, և որքա՜ն գոհ էր նա` պատերին զետեղված դիմանկարներից դահլիճին նայելիս։

Չէ՞ որ իր ճանաչած ու սիրելի Գոհար Գասպարյանին էր նվիրված երեկոն, իր սիիելի  կոմպոզիտորների գործերն էին հնչում, և իր նրբազգաց հայ հանդիսատեսն էր շունչը պահած լսում այս հրաշալի երգիչներին։

Թող ձեր ձայնն անսպառ լինի, սիրելի սոպրանոներ Ալինա Փահլևանյան, Իրինա Զաքյան, Ռոզա Հովսեփյան, մեցցո-սոպրանոներ Քրիստինե Սահակյան ու Գրետա Բագիյան, բարիտոն Ալեքսանդր Թամազով, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան։

Իսկ դու շարունակիր երգել ու գործել, բաս-բարիտոն Ադամ ԲԱՐՐՈ, որ ոչ միայն հանդես ես եկել Հայաստանում երբևիցէ չկատարված երաժշտական համարներով, այլ նաև ներմուծում ես այստեղ զուգերգերի հրաշալի մշակույթը։

Եվ, իհարկ, կանաչ ճանապարհ «Ադամ ԲԱՐՐՈ և ընկերներ» նորաստեղծ կոլեկտիվին, որի կատարմամբ Շարլ Ազնավուրի «Ave Maria»-ն երբևե չի մոռացվի։

Եվ խոնարհումս Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի դոցենտ, Օպերային թատրոնի կոնցերտմայստեր հարգարժան տիկին Զարուհի Թոփչյանին, որը ոչ միայն նվագակցեց բոլոր երգիչներին, այլ նաև Ադամի համախոհն ու գործընկերն էր ներդաշնակության մթնոլորտում։

Ու մտածում եմ. ի վերջո` ինչո՞ւ է երգում հայը։ Երևի պատճառը սերն է։ Սիրում է աշխարհը և ամեն բան` աշխարհում։ Սիրում է հայրենիքն ու իրեն ծնած ազգին։

 Սերն առանց երգի, ինչպես և երգն առանց սիրո` անհնար են։ Չէ՞ որ Աստված Սեր է, իսկ հայն Աստծո զավակն է։ Եկեք` շարունակենք երգել ու սիրել, սիրել ու երգել։ Գործի ժամանակ ու գործից հետո։ Ու երբ պետք է` կռվից առաջ ու կռվից հետո։ Որպեսզի հետո նորից սիրենք ու երգենք։

 Լիա Ավետիսյան

Նախորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանին տեսակցելու` փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի որդին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի որդին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական