Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Հասակով մեկ փռվեմ գետին, վհատության ճամփան փակեմ…

Հունվարի 24-ը Պարույր Սևակի ծննդյան օրն է։ Այս տարի նշում ենք նրա 101 ամյակը։

Ես ծնվել եմ նրա համար,

Որ մոր սրտում կարոտ դառնամ

Եվ սպասվող որդու նման

Հեռուներից վերադառնամ.

Ես ծնվել եմ նրա համար,

Որ ցավածին մխիթարեմ.

Ջահելների հարսանիքին

Ձեռքիս գինի` զվարթ պարեմ.

Նորածընի բերնով ճչամ

Ու մոր բերնով ասեմ «նանիկ».

Տուն երազող զույգի համար

Դառնամ սիրո համեստ տանիք.

Եթե շուրջըս խավար լինի՝

Մարդկանց համար փայլատակեմ,

Հասակով մեկ փռվեմ գետին`

Վհատության ճամփան փակեմ…

Պարույր Սևակ (1924-1971թթ.)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։