Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսանկարներ. «ՏԱՐԱԶֆեստ. ազգային ավանադականը՝ նոր ոճով ու ժամանակակից մատուցմամբ

29/07/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 10-ին եւ 11-ին «Հաղթանակ» զբոսայգում սպասվում է ամենահայկական իրադարձությունը՝ «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը, որը կազմակերպում է «Տերյան մշակութային կենտրոնը»՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Տարազի մեծ տոնակատարություն, որին կարող են մասնակցել մայրաքաղաքի բնակիչները, երեխաները, Երեւան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը։

Փառատոնի նպատակն է հանրայնացնել  եւ հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։

Հայաստանի թանգարանների, արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների,  ազգային խաղերի, պարերի եւ երաժշտության, կրթական ժամանցային ծրագրերի, ազգային հագուստի ցուցադրությամբ՝  տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը։

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակը հայկական մշակույթի եւ մանավորապես հայկական տարազի ժողովրդականացումն է ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում. ներկայացնել ազգային հագուստը, մշակույթն ու ավանդույթները, ընձեռել ազգային արժեքներին ծանոթանալու հնարավորություն:

 «Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը կարեւոր խթան է մշակութային զբոսաշրջության զարգացման համար։ Մեր բազմադարյա պատմությունը, ազգային ավանդույթները, ինքնատիպ արհեստներն  ու արվեստը Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն աջակցում է ազգային արժեքների պահպանմանը Հայաստանի եւ հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության, հեղինակության եւ հարգանքի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը։

 Այս համատեքստում կարող ենք նշել, որ ՏԱՐԱԶֆեստն իր ձեւաչափով յուրահատուկ մշակութային փառատոն է, որն ավելի հագեցած է դարձնում Հայաստանի զբոսաշրջային երթուղին»,-ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը։

«Փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ դիզայներների եւ արհեստագործների,  թե՛ զբոսաշրջության ոլորտներում: Այն  հարթակ է լայն հասարակությանը ներկայացնելու ժամանակակից ժողվարպետներին, նրանց աշխատանքները, թանգարանների եւ դիզայներների հավաքածուները: Կարեւորում ենք փառատոնի շրջանակում մասնակից այլ ազգերի մշակութային համայնքների, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ Հայաստանում կողք կողքի համերաշխ ապրում ու ստեղծագործում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ», – ասում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամոթ Ֆրանսիային. Վոլոդին

Հաջորդ գրառումը

Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարական ազատ է արձակվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Նորություններ

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարական ազատ է արձակվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական