Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական կարգի աշխարհը». ցուցահանդես՝ Երևանում

06/07/2026
- Մշակութային, Նորություններ

2026թ հուլիսի 25-ին,  Նկարիչների միությունում  կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանի,Գոտի և Ճանապարհ Մշակութային Ասոցիացիայի, Հայաստանի Նկարիչների Միության և Հայ-Չինական Գործընկերության Կենտրոնի համագործակցության արդյունքում, Չինաստանի Ճեճիան նահանգի մշակույթի, ռադիոյի, հեռուստատեսության և զբոսաշրջության դեպարտամենտի աջակցությամբ: Լյանչժուի հնավայրն ունի 5300–4300 տարվա պատմություն։

Այն 2019 թ․ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և Չինաստանի քաղաքակրթության ակունքների ուսումնասիրության նախագծի առանցքային փաստագրական վկայություններից է։

2025 թ․ հուլիսին «Համաշխարհային քաղաքակրթությունների երկխոսություն» նախարարական համաժողովին ուղղված իր շնորհավորական ուղերձում նախագահ Սին շեշտել է․ «Աշխարհը կանգնած է փոխկապակցված ցնցումների և փոփոխությունների առաջ, ինչի հետևանքով մարդկությունը հայտնվել է պատմական նոր խաչմերուկում։ Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն է քաղաքակրթությունների միջև երկխոսությամբ հաղթահարել բաժանարար գծերը և փոխադարձ ուսուցմամբ նպաստելառկա հակամարտությունների կարգավորմանը»։ Այս համատեքստում է ստեղծվել «Լյանչժուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» ցուցահանդեսը:

Ցուցադրության հիմնական նպատակն է պատասխանել մի առանցքային հարցի․ ինչպե՞ս ապահովել, որ տարբեր մշակութային միջավայրերից եկող այցելուները ոչ միայն ծանոթանան Լյանչժուի քաղաքակրթության մեծությանը, այլև իրապես զգան դրա խորքային ժառանգությունը և կարողանան սեփական, անկախ ու հիմնավոր գնահատականը տալ դրան։ Լյանչժուի ծաղկման շրջանը համընկնում է Հին Եգիպտոսի թագավորության, Միջագետքի շումերական և Ինդոսի հովտի քաղաքակրթությունների հետ։ Լյանչժուն մարդկային քաղաքակրթության արշալույսի կարևոր էջերից է։

5300 տարի առաջ, երբ Նեղոսի, Ինդոսի և Տիգրիս-Եփրատ գետերի ավազաններում նոր էին ձևավորվում հին քաղաքակրթությունները, Արևելքում՝ Թայհու լճի ավազանում, ծաղկում էր մի հզոր քաղաքակրթություն, որը հիմնված էր արքայական իշխանության, ծիսական համակարգերի, ջրաշինական կառույցների և բրնձի մշակության վրա։ «Լյանչժոուի դարաշրջան․ ծիսական համակարգի վերելքը» թվային-ֆիզիկական ինտեգրված գեր իմերսիվ ցուցահանդես է, որտեղ իրական հնագիտական գտածոները և նորագույն թվային տեխնոլոգիաները միավորվում են՝ բացահայտելու Լյանչժոուի քաղաքակրթության ամբողջական պատկերը։ Այն ձեզ տանում է ժամանակի միջով մի ճանապարհորդության՝ սկսելով 1936 թվականի հնագիտական պեղումների վայրից և հասցնելով մինչև հին Լյանչժոու քաղաքի սիրտը Սա պարզապես ցուցադրություն չէ։ Սա անմիջական և խորասուզող հանդիպում է 5300-ամյա փառահեղ քաղաքակրթության հետ՝ դեմ առ դեմ երկխոսության ձևաչափով։

Թվային և ֆիզիկական միջավայրերի միախառնում,վիրտուալի և իրականի հանդիպում: Ինտերակտիվ միջավայր ՝ ակտիվ բացահայտումներ և թռիչք հնամենի քաղաքի վրայով լուսե թռչունի օգնությամբ, մեկ հպումով լուսավորեք պատնեշներն ու ջրանցքները և տեսեք, թե ինչպես է գործել ջրային համակարգը։ Ձեռքի թեթև շարժումն արթնացնում են հասպիսե կոնգերի նախշերը՝ լույսի ու ստվերի խաղով ուղեկցելով ձեզ։ Ամեն մի փոխազդեցություն կենդանացնում է տեսարանը՝ ձեզ պասիվ դիտորդից վերածելով ակտիվ մասնակցի, ով անձամբ է բացահայտում, թե ինչպես է Լյանչժուն հզորացել ջրի կառավարման շնորհիվ։

Հնագույն քաղաքի 3D վերակազմությունը կատարելապես համադրված է ֆիզիկական ցուցադրության հետ։ 1:1 մասշտաբի իրական վերականգնումները լրացնում են ջրային համակարգի շարժուն պատկերները։ Այցելուների շարժմանը զուգընթաց՝ վիրտուալ ջրի մակարդակը բարձրանում ու իջնում է։ Իրական և թվային շերտերի այս համադրումը ստեղծում է կենդանի ներկայության էֆեկտ՝ տեղափոխելով այցելուին հենց Լյանչժուի սիրտը։ Ֆիզիկական ցուցադրության հիմքում նեֆրիտե իրերն են՝ համալրված ինտերակտիվ մոդելներով, պատկերազարդ վահանակներով և թեմատիկ մոդուլներով։ Հիմնական արժեքը մշակութային մասունքների անմիջական առկայությունն է ցուցասրահներում և ակադեմիական վստահության ապահովումը, ինչը թույլ է տալիս թվային ընկղմող միջավայր մուտք գործելուց առաջ հիմնական պատկերացում ձևավորել Լյանչժուի քաղաքակրթության վերաբերյալ։

Մոդուլային նախագծումը հնարավորություն է տալիս ցուցադրությունը ճկուն կերպով կիրառել տարբեր երկրներում ու միջավայրերում՝ այն ինտեգրելով Համաշխարհային ժառանգության առաջմղման ծրագրերին, Լյանչժու ֆորումին և այլ միջազգային մշակութային փոխանակման հարթակներին Թվային և ֆիզիկական տարրերի համադրման միջոցով աշխարհին են ներկայացվում ավանդական չինական մշակույթի հիմնական հասկացությունները՝ ծիսական կառավարում, հասարակական կարգ, կենտրոնաձիգ իշխանությունն ու համայնքային ինքնություն։ Այն հնարավորություն է տալիս չինական քաղաքակրթության արժեքները մատչելի եղանակով ներկայացնել միջմշակութային համատեքստում։ Այս նախագիծը չինական բարձրարժեք ավանդական մշակույթի համաշխարհային տարածման գերազանց օրինակ է։ Ցուցադրությունը հասանելի է մի քանի լեզուներով՝ չինարեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն։ Ճշգրիտ թարգմանված տեքստերն ու ինտերակտիվ նյութերը մատուցվում են միասնական սցենարով՝ հասկանալի տարբեր մշակույթների լսարաններին։ Օգտագործելով մշակութային տարածման նորագույն տեխնոլոգիական հնարավորությունները՝ այս ցուցահանդեսն աշխարհին է բացահայտում չինական քաղաքակրթության ակունքների անանց հմայքը։

«Լյանչժուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» ցուցահանդեսը «Գլոբալ քաղաքակրթական նախաձեռնության» շրջանակում իրականացվող կարևոր իրադարձություն է, որի միջոցով չինական քաղաքակրթության ակունքները ներկայացվում են միջազգային հանրությանը: Ամենաբարձր քաղաքական մակարդակով, առաջատար տեխնոլոգիական լուծումներով ու ամուր գիտական հենքով ստեղծված այս ցուցահանդեսը միաժամանակ փոխանցում է Չինաստանի արդիականացման հիմքում ընկած մշակութային արժեքները։ «Լյանչժոուի հնագիտական ավերակները սրբազան վայր են, որոնք վկայում են չինական քաղաքակրթության 5000-ամյա պատմության մասին․ դա անփոխարինելի գանձ է, որը մենք պարտավոր ենք լիովին պահպանել»։

 Գլխավոր քարտուղար՝ Սի Ծինփին

Նախորդ գրառումը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպանային գազի 30 վագոն

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում է

06/07/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպանային գազի 30 վագոն

06/07/2026
Նորություններ

Երկիրը գտնվում է տոտալ ավտորիտարիզմի ռեժիմում. ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով

06/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Ի՞նչ է արել Ծառուկյանը, որ որոշել են առավոտ 7-ին ավտոմատավորներով… քիչ է մնում՝ ուղղաթիռներով իջնեն. Աբովյան

06/07/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում է

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում է

06/07/2026

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն. հայտնում են Կառավարությունից։ Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ...

«Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական կարգի աշխարհը». ցուցահանդես՝ Երևանում

06/07/2026

2026թ հուլիսի 25-ին,  Նկարիչների միությունում  կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ...

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպանային գազի 30 վագոն

06/07/2026

Պրոպանային գազը  Ռուսաստանից Հայաստան կուղարկվի տարանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանով։ Ինչպես հաղորդում է APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Հայաստան  կուղարկվի ռուսական պրոպանային գազով...

Երկիրը գտնվում է տոտալ ավտորիտարիզմի ռեժիմում. ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով

06/07/2026

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ Գագիկ Ծառուկյանին հետապնդելու գործընթացում իրավական ոչինչ չկա։ «Երկիրը գտնվում է տոտալ ավտորիտարիզմի...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Ի՞նչ է արել Ծառուկյանը, որ որոշել են առավոտ 7-ին ավտոմատավորներով… քիչ է մնում՝ ուղղաթիռներով իջնեն. Աբովյան

06/07/2026

Այսօր Հայաստանում ընդդիմադիիրները կատաղի ճնշումների են ենթարկվում,  և ամենակատաղի ճնշումը դեպի Գագիկ Ծառուկյանն է, վերջինիս առանձնատան խուզարկության  պահին լրագրողների հետ...

ԱԱԾ–ի դիմակավորված և զինված անձինք առավոտյան ժամը 7-ից արգելափակել են Գագիկ Ծառուկյանի տան մուտքը. Տոնոյան

06/07/2026

ԱԱԾ–ի դիմակավորված և զինված անձինք վաղ առավոտից` առավոտյան ժամը 7-ից, արգելափակել են Գագիկ Ծառուկյանի տան մուտքը. փաստաբանները մեկ ժամ սպասելուց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական