Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԳԻՐ։ ՎԵՐՋԱԿԵՏ

27/07/2022
- Մշակութային

Դու, անշուշտ, հորդ ճանաչում ես, պապդ էլ քիչ թե շատ ստվերոտ, բայց գաղտնիք չի մնա: Իսկ որ ափովդ մշուշը հրես, քո մեծ պապն էլ երևի քիչումիչ ճղրտված նկարների միջից երևա: Իսկ հետո՞: Հետոն անհայտ է, եղբայրս, մեգ է ու հիշողության քաղց: Դու նստիր հանգիստ, սովետական նստարաններից կորացած թիկունքդ մի հարմար դիրքով հենիր բազկաթոռին ու լսիր: Տո, մի հատ էլ սիգարետ կպցրու, սուրճը դառն է՝ իսկը ծխելու: Էպոսը կարդացե՞լ ես: Աչքերդ մի պահ փակիր ու պատկերացրու սարյանական գույներ: Լեռներ, ծերպեր, գետեր, դուրաններ ու ցորյան անդաստաններ: Պատկերացրու Մհերին, Դավթին, Օհանին ու Թորոսին, տո հե՛րն անիծած, Վերգոյին էլ տես: Սասուն… մի խոսքով: Մերոնք սասունցի էին: Մեր Էրգրում մանրիկ կռիվներ շատ են եղել, եղել են և լեռնային բորբոքուն մարտեր, եղել է և կարկուտ՝ թուրանական ժահրոտ փամփուշտների պես, բայց եղել է խոշորագույնը՝ եղեռնը, հետո դաժանը՝ գաղթը:
Մեծ պապս՝ Մոսեն, մի տասնհինգ տարեկան, հատուկենտ փրկվածներից, գաղթի ճամփին իր մատներով ճանկռում է հողն ու թաղում իր հյուծամահ եղբայրներին, ու հետո էլ ուժասպառ ընկնում վրաները, որ մարմնով պահի գիշատիչների հարձակումներից:
Պատկերացնու՞մ ես: Էպոսագույնը փոխվե՞ց, եղբայրս: Գիտեմ, հիմա մի փոշեգույն ամպ է աչքերիդ դեմ, իսկ կոպդ թրջվել է ավազեհատիկից:
Այս Մոսե պապս ճանապարհին միանում է Անդրանիկին ու գալիս, հասնում են Ուջան՝ Արագածի սրունքներին գտնվող մի պստլիկ գյուղ, որտեղից արդեն չքվում էին թաքուբիր թուրքերը: Պապս տուն շինեց, որդիներ ունեցավ, ապրեց էլի, եղածը կյանք չի՞, տուրևառի մի զավզակ հրմշտոց է, էլի: Իրենց ապրածից մնաց մի բուռ թութուն, որ Անդրանիկի մահից էլ հետո դեռ ճամփվում ու ճամփվում է երկրե-երկիր՝ երևակայական հայդուկին իբրև թե ընծա…
1967-ին երիտասարդ սասունցիները գյուղում կանգնեցրին Անդրանիկի արձանը (չեկիստների ականջը խուլ), գյուղացիք բահով ու փոցխով հերթապահ էին կանգնում, որ ջղային սովետը՝ մի երկու նամռոտ մռութի տեսք ստացած չգար ու քանդեր իրենց պաշտած Զորավարին: Է՜հ, օրեր էին, խաշամի պես մխացին ու անցան: Խորհրդային միրաժը փլվեց: Նորից կռիվ (ես դիտմամբ հայրենական կռվի ու երկրաշարժի սով ու բութ տարիները շրջանցում եմ): Բայց ինչի՞ համար է այս մութ օրերի հիշատակումը: Մի անձրևոտ օր ծնվեցի ես՝ գաղթականների վերջին թոռը, որ, իհարկե, փախեփախ չեմ տեսել, բայց մեջքս մի քիչ ապաթարցի է նման, և ծռվել է ոչ թե դպրոցական նստարանից, այլ գաղթի ցավագար գիտակցումից: Հայաստանը քիչ թե շատ լուսավորվեց: Միայն թե չասես՝ մարգարինի, կետչուպի ու ապուխտների զանազանության ի հայտ գալով: Ուղղակի մի քսանհինգ տարի կռիվ չեղավ: Դու դեռ փոշեգույնը մտքումդ պահիր: Կռիվ, կռիվ ու կռիվ: Դե ինչ անեմ, եղբայրս, լաո՜… ի՞մալ չխոսեմ: Մենք ի՞նչ տեսանք որ. Կռիվ, կռիվ, տեղահան, նորից կռիվ ու հակառակը: Մեր ցեղի տղամարդկային մի յոթ հաջորդականություն որ գումարես իրար՝ երջանկության մի կարճ պատանեկություն չի դառնա: Հիմա ես, դու, մենք, ապրում ենք այս էթիլենի ու մալուխի դարում և մեծ-մեծ ճամարտակում ենք թե՝ «օ՜, կյանքը բերկրանք է կնոջ ստինքին սեղմված», «օ՜, ես Վեռլեն եմ սիրում», «Եվրոպան մարդասե՜ր է», «ռուսը սրիկա է», «քեզ էսպրե՞սո», «ոչ, սիրելիս, ինձ ցեյլոն»: Ժամանակը չռռում է, հին վերքերը իրենց մաշկին կրողները մեռնում ու թաղվում են, իսկ մեզ երջանիկ երկրի երազների դիմաց տրվում են նոր վերքեր, որոնք մեր մեռնելով գուցե թարմանալու կարիք զգան ու աճեն՝ պուտ-պուտ բշտերի պես, նոր կռիվների տեսքով: Շատ կուզեի խոսել վառվռուն մայթերից, ակումբային էլեկտրիկ կապույտից, կոկտեյլներից, շատրվաններից, կամ առհասարակ քաղցր-մեղցր կեցության շորշոփ շփող երկրներից, բայց մերը սա է՝ այս դիասայլը, որը պիտի հրենք ցկեանս: Հիմա կասես՝ բա ասածդ Էրգիրն ու՞ր մնաց: Էրգիրը, լաո, հալվե՜ց, Մեղրագետով հոսեց ու գնաց: Մեզ մնաց մի մոմպասի պես հալվող ոտնատեղ (չգիտեմ՝ աջի՞ թե՞ ձախի համար), որի անունը դրեցինք երկիր: Հիմա կասես՝ հետո՞ ինչ: Հետոն ի՞նչ իմանամ: Հետոն մառախուղ է, մեգ է, հետոն վազք է, աղջամուղջ ու փոշեպտույտ:
Կոպիդ տակից հանեցի՞ր ավազեհատիկը: Դե սիգարետիցդ մի հատ էլ ինձ տուր, կամ, իմը կծխեմ. մոտս մի բուռ ունեմ էն դառնահամ փաթթովիից։

Նախորդ գրառումը

Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա գործընթացի ներկայիս վիճակը

Հաջորդ գրառումը

Դատախազությունը Մանվել Գրիգորյանի ժառանգներից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 2,5 միլիարդ դրամ

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Մշակութային

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
Հաջորդ գրառումը

Դատախազությունը Մանվել Գրիգորյանի ժառանգներից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 2,5 միլիարդ դրամ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական