Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա գործընթացի ներկայիս վիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: 

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: