Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Էմին ջան, թեթև տար

Հիմա քեզ տհաճ է, որ ուրիշ թատրոնների կոլեգաներդ նույնիսկ հանրային կես բառ չեն արտաբերի: Այդ լռությունը նրա համար է, Էմին ջան, որ դու իմանաս նրանց գինը, նաև հիշես, թե ինչու ես լուռ եղել ինքդ…

Կոլեգաներդ, ինչպես և ժամանակին դու, չեն հասկանում, որ իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին… Կամ տարածքը` «Գոյի» դեպքում…

Չտխրես,  երբ հասկանաս, որ հաջակցություն քեզ՝ թատրոնից դուրս է եկել ընդամենը 3-4 հոգի:

Նրբանկատ եղիր.  թատրոնի դերասանները իրենց մասնագիտականով ուրիշ գործ չեն գտնի որևէ այլ թատրոնում:

Դու գիտես, որ Մհեր Մկրտչյանի թատրոնի՝ ինձ լքած դերասանները արդեն պետք չեն նույնիսկ «նոր» Մհեր Մկրտչյան թատրոնին: Ասա, որ արդար է, Էմին…

Գրում են, որ քո փոխարեն,  քպ-ի ավագանու անդամ են բերում: Շատ լավ որոշում է Ավինյանի կողմից.  ողջունում եմ…

Հ.Գ. Իսկ գուցե ճիշտ էի ես, որ չեմ կզել։ Օրը հո գալու է։

Մհեր Մկրտչյան, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին ղեկավար