Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակն ու մշակույթը մեր կարևոր ինստիտուտներն են, որոնք ոտնահարվում և ջարդվում են. աշխարհում չգիտեմ մի երկիր, որտեղ կոնսերվատորիաներ կփակվեն. Աննա Մայիլյան

11/03/2024
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանը խիստ բացասաբար է վերաբերում բուհի հնարավոր օպտիմալացմանը և ակադեմիական քաղաք տեղափոխելուն։

«Դա մեր մշակույթի վերջն է։ Եթե ստեղծվի արվեստի մեկ ընդհանուր բուհ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։ Նման բան ոչ մի տեղ չկա։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ երաժշտական մեկ ֆակուլտետը կարողանա «արտադրել» երաժիշտներ։ Չի կարող։ Ինչպե՞ս է երաժշտական ընդամենը մեկ ֆակուլտետը նվագախումբ «լցնելու», ինչպե՞ս են երաժիշտներ ձևավորվելու. չէ՞ որ նվագախմբում մեկ-երկու ջութակահար չի լինում։

Կրկնում եմ՝ ինչպե՞ս են պատկերացնում մեկ երաժշտական ֆակուլտետ։ Նման բան չի կարող լինել. դա կլինի երաժշտական դպրոց։ Կոնսերվատորիայից հետո էլ նաև երաժշտական դպրոցները կմիացնեն, կլինի մեկ երաժշտական դպրոց, վերջ։

Ես աշխարհում չգիտեմ մի երկիր, որտեղ կոնսերվատորիաները կփակեն։ Հակառակը՝ այլ երկրներում բազմաթիվ կոնսերվատորիաներ կան, ընդ որում տարբեր տեսակի՝ ինչպես ուսումնարանների նման, այնպես էլ համալսարանների։ Նաև կան համալսարաններ, ինչպես օրինակ Սորբոնի համալսարանը, որն ունի երաժշտական բաժին։ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում ևս գործում են կոնսերվատորիաներ։

Իսկ մեզ մոտ Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղն էլ են ուզում փակել, թողնել Երևանում ընդամենը մեկ ֆակուլտետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ քաոս է»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աննա Մայիլյանը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորը շեշտեց՝ Հայաստանը թեև փոքր, սակայն մշակութային երկիր է և չունենալով նավթ, գազ կամ մեկ այլ բնական ռեսուրս՝ ունի հզոր մեկ այլ պոտենցիալ՝ հարուստ մշակույթ։

«Մեր երաժիշտները, որոնք կրթություն են ստանում Կոնսերվատորիայում, հետագայում զարդարում են աշխարհահռչակ բեմերը։ Կոնսերվատորայից բարձր որակի երաժիշտներ են դուրս գալիս»,- շեշտեց Աննա Մայիլյանը։

Մեր զրուցակիցը միաժամանակ ընդգծեց՝ վաղուց ժամանակն էր, որպեսզի բուհի ղեկավարությունը թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես գար՝ հայտնելով դասախոսական կազմի դիրքորոշումը։

«Ուսանողները մեղք են։ Նրանցից շատերը որոշում են այլևս չշարունակել ուսումը։ Սա քաոս է։ Այս ամենին զուգահեռ՝ խոսակցություններ կան, որ Կոնսերվատորիայի շենքն արդեն իսկ վաճառված է, և ինչքան էլ բողոքենք՝ միևնույն է՝ այն արդեն ուրիշին է պատկանում։ Բայց հիմա մենք ուղղակի պետք է պայքարենք, որ Կոնսերվատորիան լինի։

Ինչ վերաբերում է բուհի՝ ակադեմիական քաղաք տեղափոխելուն, ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս են պատկերացնում, ինչպե՞ս ենք գնալու այնտեղ։ Կոնսերվատորիան երկու երգեհոն ունի, դրանք ինչպե՞ս պետք է տեղափոխվեն։ Մարդիկ, որոնք դասավանդում են ոչ միայն Կոնսերվատորիայում, այլև՝ հարակից եդրաժշտական դպրոցներում, իրենց աշխատանքային առօրյան ինչպե՞ս են կազմակերպելու։ Մինչև գնան, հասնեն Աշտարակ… Օպերայում երգող դասախոսը, որն առավոտյան պետք է դասավանդի Կոնսերվատորիայում, հետո ինչպե՞ս պետք է հասցնի հետ գալ և պատրաստվել երեկոյան իր ելույթին։ Ինչպե՞ս են մարդիկ հասցնելու։ Կոնսերվատորիան կառուցողները հենց այնպես քաղաքի կենտրոնում չեն կառուցել բուհի շենքը։

Ի վերջո, ինչքա՞ն կարելի է արվեստի գործիչներին նյարդայնացնել, հաճո՞ւյք են ստանում։ Կարծես հատուկ քաղաքականություն լինի, որ զզվես, թողնես-գնաս։ Սա կյանք չի, չի կարելի այսպես ապրել։

Բանակն ու մշակույթը մեր կարևոր ինստիտուտներն են, որոնք ոտնահարվում և ջարդվում են։ Ես չեմ զարմանա, որ կառուցվի ռաբիսի ինստիտուտ»,- ամփոփեց Աննա Մայիլյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի են դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման եւ կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ՝ հետևյալ բաշխումով:

«Արվեստների» ուղղության մեջ են մտնում

1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանին 43 կմ տարածքով տրանզիտի համար են փող տալիս, իսկ Վրաստանի տարածքում՝ 460 կմ-ի համար. Սամվել Բաբայան

Հաջորդ գրառումը

Ոչ թե փակվում է, այլ միավորվելով խոշորացվում. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ Կոնսերվատորիայի ճակատագրի մասին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Ոչ թե փակվում է, այլ միավորվելով խոշորացվում. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ Կոնսերվատորիայի ճակատագրի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական