Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Apple-ը դուրս է գալիս Օլիմպիական խաղերի հետ կապված 1 միլիարդ դոլար արժողությամբ գովազդային արշավից

«Apple Inc»-ը հայտարարել է  Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 1 միլիարդ դոլար արժողությամբ գովազդային արշավից դուրս գալու մասին։

Apple-ը Օլիմպիական խաղերի գլխավոր հովանավորն է եղել մոտ երեք տասնամյակ:

Apple-ի դուրս գալը պայմանավորված է  Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրված «ներկայացմամբ»։

Մամլո հաղորդագրության մեջ Apple-ը մանրամասնել է քարոզարշավից դուրս գալու իր պատճառները՝ հիմնավորելով, որ Օլիմպիական խաղերը  հեռացել են  իրենց  հիմնական արժեքներից:

«Մենք կարծում ենք, որ Օլիմպիական խաղերը պետք է մնան որպես մարզական հզորության և համաշխարհային միասնության տոն, այլ ոչ թե պառակտող մշակութային օրակարգերի հարթակ։

Մենք դժվար որոշում ենք կայացրել հրաժարվելով 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի 1 միլիարդ դոլար արժողությամբ մեր գովազդային արշավից: Մենք հավատարիմ ենք մնում ամբողջ աշխարհում սպորտին և մարզիկներին աջակցելու մեր քաղաքականությանը, բայց դա պետք է անենք մեր սկզբունքներին համապատասխան»,- նշված է Apple-ի հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ Daily News