Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

8 % վարկանիշը վկայում է, որ իշխանական ռեսուրսն այլևս չի աշխատում. հասարակության 75%-ը սպասում է քաղաքական առաջարկի

03/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ Հայաստանում GALLUP International-ի ներկայացուցիչ MPG-ի կողմից կատարած սոցհարցման, Փաշինյանի կառավարման արդյունքում նրա հակավարկանիշը կազմում է 75%, իսկ վարկանիշը 8%:

Այս 8%-ը բացարձակ հատակն է, այն քաղաքական առումով այլևս չի իջնելու: Այն կզրոյանա միայն, երբ Փաշինյանն այլևս իշխանություն չունենա: Նույնիսկ իշխանություն ունենալով՝ այս թիվը խոսում է նրա մասին, որ իշխանական ռեսուրսն այլևս չի աշխատում:

Հասարակության նվազագույնը 75% սպասում է քաղաքական առաջարկի: Սա նշանակում է, որ ոչ իշխանության ոչ էլ ընդդիմության առաջարկները, եթե դա կարելի է քաղաքական առաջարկ համարել, այլևս ընդունելի չեն:

Քանի որ ամեն բան եզրագծին է, նշեմ մի քանի մտքեր: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, խմբերը, լիդերները պետք է հասկանան մեկ պարզագույն քաղաքական դիլեմա, եթե ուզում են շարունակել առհասարակ մնալ հայկական քաղաքականության մեջ, եթե առհասարակ դա էլ գոյություն ունենա:

Թե քաղաքական, թե տեսլականային, թե բովանդակային, թե օրակարգային առումով նրանք պետք է ներկայացնեն այսօրվա իշխանության օրակարգին, խոսույթին, մտքին, պրոպագանդային արմատապես հակասող և այն բացառող քաղաքական խոսույթ, միտք, գաղափար և սկզբունք:

Որքան էլ քաղաքական ռեալությունը բարդ և ռիսկային լինի, այնուամենայնիվ, ընդդիմությունը չէ, որ կրում է ամբողջական պատասխանատվություն այդ քաղաքական ռեալության համար, սակայն զինանոցում, որպես մեկ զենք պահել և իշխանությանը անդադար մեղսագրումներ անելը մեծ առումով սահմանափակում և այսօր արդեն սննկացնում է հենց ընդդիմություն ինստիտուտի քաղաքական արժեքն ու ընկալումը:

Եթե իշխանությունը աչքի է ընկնում թակարդն ընկած կենդանու անկայուն քաղաքական շարժումներով և այդ թակարդից դուրս պրծնելու ջանքերով, ապա ընդդիմությունը աչքի է ընկնում այդ նույն թակարդում հայտնվածի և այդ թակարդը լուռ, հուսահատ և վախվորած ուսումնասիրողի վարքով:

Սա բացարձակապես մեղադրանք չէ, որովհետև բազմիցս եմ նշել, որ այսօրվա ընդդիմությունը իր բնույթով հեղափոխական չլինելով, իր բնույթով չափից շատ «տեխնոկրատ», բյուրոկրատ և համակարգային լինելով՝ փորձում է արտահամակարգային լինել և ստացվում է այն ինչ ստացվում է: Ադյունքում ունենք իշխանություն, որն անտիհամակարգային է, և ընդդիմություն, որն իր բնույթով չափից շատ բյուրոկրատ է:

Իշխանության մասին ասելու բան թերևս էլ չկա, նրանք Հայաստանի երրորդ Հանրապետության գերեզմանափորներն են: Արդյո՞ք ընդդիմությունը թույլ կտա, որ դա տեղի ունենա: Ինչո՞ւ ընդդիմությունը, որովհետև քաղաքական գերեզմանափորների պլանները խաթարելու քաղաքական, շեշտում եմ քաղաքական, այլ ոչ թե հանրային, բարոյազգացական, պատմամշակույթային, արժեքաբանական այլ քաղաքական ծանր առաքելությունը հենց նրանք են ստանձնել:

Շատ հաճախ եմ դիտարկում, այդ առաքելության պարզեցում, քաղաքական ծանր և արժեքավոր բովանդակության արտադրումից խուսափում, իսկ ավելի ճիշտ անկարողություն, հստակ քաղաքական տեսլականի սկզբունքային արտահայտման վանում, քաղաքական մտքի կիսատություն կամ ավելի ճիշտ ռիսկայինության գնահատման գերդոզավորում: Այս ամենը հանգեցնում է քաղաքական ընդդիմության կերպի, տիպի, բնութի և ամենակարևորը ընկալման կիսատության, ինչն էլ իր հերթին դեվալվացնում է ընդդիմությանը իր ընտողների աչքերում: Նրանց գերկարևոր ֆունկցիան պետք է լինի իրենց դավանած սկզբունքների, գաղափարների, լուծումների հստակ և աներկբա ներկայացումը իրենց ընտրողներին, հաշվետվողականությունը և հույսի արթնացումը նրանց մեջ:

Դրա փոխարեն բացառապես իշխանության սկզբունքների չգոյության ցուցադրումը, նրանց անգաղափար, անսկզբունք լինելու հանգամանքի պախարակումը և նրանց կողմից իրականացվող քաղաքական լուծումների կործանարար լինելու փաստի ցուցադրությունը լայն հանրային մոբիլիզացիայի ոչ առիթ և ոչ էլ դետոնատոր չի դառնում:

Արդյունքում ընդդիմությունը ցավալիորեն փոքր հաղթանակներով առաջ գնալու փոխարեն, կրկին գրանցում է մեծ հաղթանակին չհասնելու անկարողության ցուցադրություն, ինչն իր հերթին տանում է մի կողմից նրանց քաղաքական սննկացմանը, իսկ որ ավելի կործանարար է իշխանության սեփական դիրքերի ամրապնդմանը:

Վերջ տվեք քաղաքական կիսատությանն ու բյուրոկրատիզմին:

Քաղաքական երևույթները գնահատելիս և դրանցով ձեր ընտրողների հետ կիսվելիս եղեք հանդուգն ձեր պատկերացումներում և սկզբունքներում դրանով կերևա ձեր քաղաքական առաջարկն ու լուծումների բանալին:

Հստակեցրեք ձեր քաղաքական առաջարկը բոլոր ոլորտներում, խոսքը չի գնում ծրագրերի մասին,խոսքը գնում է սկզբունքային դիրքավորումներ ունենալու մասին, որն ամբոջությամբ կհակասի իշխանության դիրքավորմանը:

Վերջապես ընտրեք և ներկայացրեք Փաշինյանի այլընտրանքին գոնե քաղաքական face-ի առումով, անկախ նրանից՝ կհավանե՞ն, թե ոչ, կընկալեն, թե ոչ: Դուք չեք կարող չունենալ քաղաքական լիդերի առաջարկ, անկախ նրանից դա ով կլինի: Դուք պարտավոր եք ունենալ և առաջարկել:

Քաղաքական գիտությունների թեկնածու Վլադիմիր Մարտիրոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խելացի խորհուրդներ՝ Կոկո Շանելից

Հաջորդ գրառումը

Տեսանյութ, ֆոտոշարք. Անակնկալ այցելու Դիլվադոսում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025
Նորություններ

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025
Նորություններ

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ, ֆոտոշարք. Անակնկալ այցելու Դիլվադոսում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական