Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Խելացի խորհուրդներ՝ Կոկո Շանելից

ԳԱԲՐԻԵԼ ԲՈՆԵՐ. Նույն ինքը՝  ԿՈԿՈ  ՇԱՆԵԼ֊ (1883-1971) ֆրանսիացի մոդելավորող, հանրահայտ «Chanel» նորաձեւության տան հիմնադիրը։

Նա զգալի ազդեցություն է ունեցել նորաձեւության վրա։ Շանելը ոչ միայն նորաձեւության պատմության մեջ է թողել իր անունը, այլև զարմացնում է իր խոր գիտելիքներով, կյանքը ճանաչելու ունակությամբ և իմաստուն խոսքերով։

Իսկ նրա հիմնական թեմաներն, իհարկե, նորաձևությունը, տղամարդիկ և գեղեցկությունն են:

• Եթե դու գիտես, որ տղամարդիկ երեխաների պես են, դու գիտես ամեն ինչ:

• Շքեղությունը և համեստությունը երկու քույրեր են:

• Կան մարդիկ, ովքեր փող ունեն և կան հարուստ մարդիկ:

• Ես չգիտեմ, թե ինչու են կանայք ցանկանում այն, ինչ ունեն տղամարդիկ, երբ կինն ունի հենց նրան` տղամարդուն:

• Խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:

• Քանի որ ամեն ինչ գլխի մեջ է, չարժե գլուխը կորցնել:

• Մի ամուսնացեք մանրադրամի համար դրամապանակ ունեցող տղամարդու հետ:

• Դուք էլ երբեք հնարավորություն չեք ունենա առաջին տպավորություն գործելու համար:

• Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց:

• Օծանելիք չօգտագործող կինն ապագա չունի:

• Ժամանակ մի վատնիր հարվածելով պատին և հույս ունենալով, որ այն դուռ կդառնա:

• Ինչքան վատ են կնոջ գործերը՝ այնքան նա ավելի լավ տեսք պետք է ունենա:

• Անփոխարինելի լինելու համար պետք է մշտապես լինել տարբեր:

• Աշխարհի լավագույն գույնն այն է, որը քեզ սազում է:

• Տղամարդիկ մշտապես հիշում են այն կանանց, ովքեր անհարմարավետութ յուն և բարդություններ են բերել:

• Կինն անհանգստանում է ապագայի համար, քանի դեռ չի ամուսնացել, տղամարդը չի անհասնգստանում ապագայի համար, քանի դեռ չի ամուսնացել:

• Յուրաքանչյուր աղջիկ երկու բան միշտ պիտի իմանա ՝ ի՞նչ և ու՞մ է ինքն ուզում:

• Կինը պիտի այնպես հագնվի, որպեսզի տղամարդը ցանկանա նրան մերկացնել:

• Ձեռքերը աղջկա այցեքարտն են, պարանոցը՝ անձնագիրը, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրը:

• Ուժը անհաջողությունների վրա է հիմնված, ոչ թե հաջողությունների:Ես ուժեղացա, երբ լողացի հոսանքին հակառակ ուղղությամբ:

• Օծանելիքը անտեսանելի, բայց անմոռանալի, անզուգական աքսեսուար է .այն ծանուցում է կնոջ գալստյան մասին և շարունակում հիշեցնել նրա մասին, երբ նա գնացել է:

• Ոչինչ այնպես չի ծերացնում կնոջը, որքան չափազանց ճոխ հագուստը:

• Կնոջ ամենամոդայիկ աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է:

• Քանի որ ամեն ինչ մեր ձեռքում է, մենք լավ կանենք չկորցնենք ոչինչ:

• Աղջիկը պետք է լինի դասական և հեքիաթային:

• Եթե դու առանց թևերի ես ծնվել, դրանց աճին մի խոչընդոտիր:

• Այնպես հագնվիր, կարծես այսօր պատրաստվում ես քո ամենամեծ թշնամուն հանդիպել: