Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ, ֆոտոշարք. Անակնկալ այցելու Դիլվադոսում

03/04/2024
- Հասարակություն

Ո՞վ ասաց, որ Աղավնավանք՝ մրգօղիների թորման ու հնեացման յուրօրինակ կենտրոն Դիլվադոս այցելում են միայն դեգուստատորներն ու բարձրակարգ խմիչքի սիրահարները։ Երկու օր առաջ այնտեղ էր եղել նաեւ…  մի բու, իսկական, բավական մեծոտ, իմաստության խորհրդանիշ համարվող թռչունը՝ սակայն վիրավոր վիճակում։ Նա վնասել էր մի ոտքը եւ ըստ երեւույթին չվստահելով Աղավնավանքի դիմաց փռվող խիտ անտառների իր հարեւաններին՝ հանգրվանել էր Դիլվադոսի տարածքում, որտեղ նրան ընդունել են սիրով, հակառակ որ բուերը սովորաբար մարդամոտ չեն լինում։ Վիրավոր կենդանին սկզբում եղել է խիստ անբարյացակամ, նույնիսկ ագրեսիվ, հատկապես իր վրա հաչող շունիկի՝ Սաննիի նկատմամբ։ Սակայն, հավանաբար, գիտակցելով իր վիճակը եւ բուի սրատեսությամբ նկատելով Դիլվադոսի տիրոջ՝ Առնակ Ավետիքյանի հոգատար հայացքը եւ իրեն երկարած մսի կտորը, հաշտվել է կացության հետ։

Առնակ Ավետիքյանը, որ մասնագիտությամբ բժիշկ է, օգտվելով Շուշիում աշխատած տարիների իր փորձառությունից, թռչնին տեղավորել է համալիրի ամենատաք՝ հնոցապանի խցիկում, որտեղ մութ է եւ ապահով, ինչպես հանձնարարված է եղել նաեւ մասնագիտական գրականության մեջ։

Մեր հարցին, թե բուն որքա՞ն է մնալու այդ խցիկում, Առնակն ասաց, որ թռչունը ամեն բանից առաջ պետք ունի իրեն ապահով ձեռքերում զգալու եւ կազդուրվելու։ Նրա ախորժակը, ասաց նա, շուտով, 1-2 օրից, կբացվի եւ ավելացրեց. «Կարծում եմ, նապաստակի սպիտակ միսը կազդուրիչ կլինի բուիկի համար, որից հետո համապատասխան մասնագետի օգնությամբ կարգի կբերենք նաեւ վիրավոր ոտքը։ Իսկ հետո այս տարածքում մի սիրուն բույն կսարքենք իր համար, սակայն՝ բաց ռեժիմով, առանց վիզայի, այստեղից ուզած ժամանակ եւ ուզած ժամանակով հեռանալու համար»։

Բարի ապաքինում մաղթենք փոքրիկ գիշատչին։

Ս.Ս.

Նախորդ գրառումը

8 % վարկանիշը վկայում է, որ իշխանական ռեսուրսն այլևս չի աշխատում. հասարակության 75%-ը սպասում է քաղաքական առաջարկի

Հաջորդ գրառումը

Սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի»

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հաջորդ գրառումը

Սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի»

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական