Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում հերոսները ներկայացված են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ

Մայր Աթոռի ներկայացուցիչները նախկինում հանդիպել են ԿԳՄՍ փոխնախարարների, նախարարների հետ, պայմանավորվել, որ պետք է կրթության խնդիրները քննարկելու և լուծելու համար պետական հանձնաժողով ստեղծվի, սակայն այն այդպես էլ չի ստեղծվել։

Մայր Աթոռը ստիպված է եղել կրթական խնդիրների լուծման իր տարբերակը մշակել ու ներկայացնել նախարարություն, բայց հրատարակվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմությունը» և պարզ է դարձել, որ այնտեղ Հայ եկեղեցու պատմությունը խեղաթյուրված է ներկայացված ու շատ հպանցիկ։

«Գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր այն պատրաստվել է Մայր Աթոռի հետ։ Բայց ոչ մի համագործակցություն չի եղել մեզ հետ։ Այս դասագիրքն անընդունելի է ոչ միայն  Մայր Աթոռի համար ու ոչ միայն այն պատճառով, որ եկեղեցագիտական նյութերը խեղաթյուրված են ներկայացված, այլ որովհետև փոխված է մոտեցումը՝ հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.