Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը շուրջ 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին խոշոր գործարք են կնքել:
«Հայկական ժամանակ»-ի՝ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն, սակայն, այս լուրը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
Նշենք՝ լրատվամիջոցները հղում են արել իրանական մամուլին և նշել, թե գործարքը, իբր, ներառում է մի քանի տեսակի անօդաչու թռչող սարքեր և զենիթահրթիռային համակարգեր: