Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

36 հազար դրամ թոշակը պարզապես սովամահ չլինելու համար է. «Հայաքվե»-ն կենսաթոշակի՝ 50 տոկոսով բարձրացում և ամենամյա ինդեքսավորում է խոստանում

18/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաքվե» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝  36 հազար դրամը, որ ներկայում պետությունը տրամադրում  է  թոշակառուին, պարզապես սովամահ չլինելու համար է։

«Այդ գումարով թոշակառուն չի կարող ոչինչ գնել, եթե չլինի հայ ընտանիքների փոխօգնության ավանդույթը։ Իսկ ի՞նչ է «Հայաքվե»-ն բերում։

Մենք իրականացնում ենք թոշակառուների հետ կապված արշավ։ Հայտարարում ենք, որ իշխանության մաս կազմելու դեպքում՝ հաջորդ օրը, սկսկելու ենք աշխատանքներ, որպեսզի առնվազն երկու տարվա ընթացքում թոշակները բարձրացնենք 50 տոկոսով։ Ամեն տարի տեղի է ունենալու թոշակի ինդեքսավորում, ինչը հնարավորություն է տալու գոնե չգլորվել աղքատության և սովամահության մեջ»,-նշեց Հրայր Կամենդատյանը։

Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունները որոշել էին հունվարի 1-ից լիովին փոխել անապահովության նպաստ սահմանելու տրամաբանությունը։

«Սահմանել են այնպիսի չափանիշներ, որոնց համաձայն համարյա  ոչ ոք նպաստ չէր ստանալու։ Մարդիկ, նույնիսկ եթե անմշակ հողամաս ունեն, դրանից ելնելով՝ անապահովության նպաստ չեն ստանալու։ Եթե մարդիկ մինչև 10 հազար չափով  հեռախոսազրույցներ են ունեցել, դրա արձանագրումը լինելու է փաստ, որ անապաոհվության նպաստից զրկվեն։ Եթե քաղաքացիներից մեկին իր բարեկամը 10-15 հազար դրամ է ուղարկել, նորից նպաստից զրկվելու է։

Որոշումը համարյա կար, բայց իշխանությունները հասկացան, որ դա ընտրություններին որոշակիորեն խառնելու է իրենց խաղաքարտերը, և այդ քայլը 160 հազար քաղաքացու բերելու է ընդդիմության կողմը։ Դրա համար առկախել են և հուլիսի 1-ից են փորձելու այս ամենը ներդնել»,- ասաց Կամենդատյանը։

Նախաձեռնության անդամն անդրադարձավ նաև քաղաքաշինության թեմային՝ խոստանալով այս ոլորտում բերել կարգուկանոն։ Բացի այդ՝ Կամենդատյանը շեշտեց՝ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի թոշակառուները տրանսպորտով երթևեկեն անվճար, ինչպես նաև երեխաներն ու տարեցնեներն անվճար մուտք ունենա թանգարաններ ու պատկերասրահներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտրություններում հաղթելու դեպքում «Հայաքվե»-ն խոստանում է դպրոցը դարձնել 11-ամյա, բարձրացնել կենսաթոշակները և ավելացնել պաշտպանական ծախսերը

Հաջորդ գրառումը

Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 9 վիրավոր, 2-ի վիճակը ծանր է

Համանման Հոդվածներ

Նորություններ

КГБ-ի պադվալը Փաշինյանի ամոթն է, բայց նա շատ լավ տեղավորվել է КГБ-ի կոստյումի մեջ. Էդմոն Մարուքյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Նորություններ

Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու, որ ԱԱԾ-ից թղթեր են դուրս եկել. Կարպիս Փաշոյան

26/05/2026
Նորություններ

«КГБ-ի պադվալ»-ը պետք է փակվի, բայց քիչ չի՝ մեր «ժողովրդավարության բաստիոն» իշխանությունները չեն փակել՝ լցրել են քաղբանտարկյալներով. Մարուքյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 9 վիրավոր, 2-ի վիճակը ծանր է

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական