Կառավարության որոշմամբ՝ ՀՀ-ում գործող 3 կուսակցություն եւ մեկ կուսակցությունների դաշինք պետբյուջեից գումար՝ աջակցություն կստանա։
Խոսքն այն ուժերի մասին է, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը:
Դրանք, ըստ որոշման հավելվածի, «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու «Հայաստան» դաշինքն են։
Ս.Վ.