Շաբաթ, Մայիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1918 թվականին երկիր մոլորակի վրա գոյություն չի ունեցել «ադրբեջանցի» ազգություն. հետևաբար հայերը չեն ենթարկել ցեղասպանության գոյություն չունեցող «ադրբեջանցիներին»

01/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՕՄԲՈւԴՍՄԵՆ»-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ

Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի, այսպես կոչված, մարդու իրավունքների հանձնակատարը 2026 թվականի մարտի 30-ին հայտարարել է, որ «…պատմության տարբեր փուլերում ադրբեջանցիները հայերի կողմից ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության նպատակաուղղված քաղաքականության: 1918 թվականի մարտ-ապրիլ ամիսների իրադարձություններն այդ քաղաքականության ամենաարյունալի և ամենաողբերգական դրսևորումներից մեկն էին։ Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության մի շարք գործողությունների վերաբերյալ և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանության ակտ»:

Առայժմ մի կողմ թողնենք այն հարցի քննարկումը, որ Ադրբեջանի նման բռնապետական երկրում չի հարգվում ու պաշտպանվում մարդու իրավունքը, էլ ուր մնաց, թե այդպիսի երկրում գոյություն ունենա մարդու իրավունքների հանձնակատար: Հետևաբար, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն իրականում Իլհամ Ալիևի հակահայկական քաղաքականության իրականացման գործում վերջինիս հանձնարարությունները կատարող հերթական պաշտոնյան է, ոչ ավելին:

Այժմ ըստ էության:

Նախ, պետք է նշել, որ մեջբերվածը կատարյալ սուտ է ու կեղծիք, որը չի ապացուցվում օբյեկտիվ, անաչառ ու արժանահավատ փաստերով:

Իսկ իրականությունը հետևյալն է: 108 տարի առաջ՝ 1918թ. սեպտեմբերի սկզբներին, Կովկասյան իսլամական բանակը Հայոց ցեղասպանության դահիճներից մեկի՝ Էնվեր փաշայի կրտսեր եղբոր՝ գեներալ-լեյտենանտ Նուրի փաշայի հրամանատարությամբ գրավել է Բաքուն և այնտեղ իրականացնել 30.000-ից ավելի հայերի կոտորած, այսինքն՝ ցեղասպանություն:

106 տարի առաջ` 1920 թվականի մարտի 22-ին, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի վարչակազմի կողմից սկսվել և չորս օր անընդմեջ՝ մինչև մարտի 26-ը ներառյալ, իրականացվել է հայոց հինավուրց բնակավայրերից մեկի՝ Շուշիի հայության ցեղասպանությունը:

Այդ թվականին Շուշիում ապրում էր մոտավորապես 44.000 մարդ, որից մոտավորապես 24.000-ը հայեր էին, 20.000-ը՝ պարսիկներ, լեռնային մահմեդականներ և այլն: Իրականացված ցեղասպանության հետևանքով հայերի թիվը կտրուկ նվազել և կազմել է մոտավորապես 5000 մարդ:

Բաքվում և Շուշիում իրականացված հայերի ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն էր հայ ազգի նկատմամբ, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Առաջադեմ մարդկության կողմից այն մինչ օրս չի ստացել ոչ քաղաքական, ոչ էլ իրավական գնահատական, ինչը թույլ է տվել Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերին ձևավորել և ինստիտուցիոնալացնել հայատյաց ու ցեղասպան գաղափարախոսություն՝ անարգել շարունակելով ցեղասպանական քաղաքականության իրականացումն Ադրբեջանի տարածքում պատմականորեն ապրող հայերի և Արցախի բնիկ տեր հայության նկատմամբ:

Հայ ազգի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականությունը նկատի առնելով` ցեղասպանության ուսումնասիրության և կանխարգելման հարցերով զբաղվող համաշխարհային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, վերջերս միանգամայն իրավացիորեն Ադրբեջանին բնորոշել է որպես ցեղասպան պետություն:

Այժմ Իլհամ Ալիևի հանձնարարությունները կատարողի՝ Ադրբեջանի, այսպես կոչված, մարդու իրավունքների հանձնակատարի հիշատակած «ադրբեջանցի» ազգության մասին:

Համաձայն անհերքելի փաստերի՝ մինչև 1936 թվականը երկրագնդի վրա գոյություն չի ունեցել «ադրբեջանցի» ազգություն:

1936թ. դեկտեմբերի 5-ին «Ստալինյան Սահմանադրության» ընդունման արդյունքում Խորհրդային Ադրբեջանի բնակչությունն, անկախ իր ազգային պատկանելիությունից (թալիշներ, լեզգիներ, ուդիներ, թաթեր, ցախուրներ և այլն), կոչվեց «ադրբեջանցի», որը բառացի նշանակում է մարդ, ով բնակվում է Ադրբեջանում: Սակայն, Ադրբեջանի վարչակազմը, «ադրբեջանցի» ասելով, հասկանում էր և այսօր էլ հասկանում է որպես ազգություն:

Այսպիսով, պատմական-իրավական անժխտելի փաստերի համաձայն՝ Ադրբեջանի տարածքում ապրող տարբեր ազգային պատկանելիություն ունեցող էթնիկ խմբերի համար «Ադրբեջան» երկրի անունը 1936 թվականի վերջից սկսած դարձել է էթնոնիմ:

1918 թվականի դրությամբ «ադրբեջանցի» ազգություն գոյություն չունենալու և ապա 1936 թվականից «ադրբեջանցի» կոչվելու մասին վկայել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի համար, և ոչ միայն հանձնակատարի, պարտադրաբար կուռքի վերածված Հեյդար Աիևը նախքան 1995թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Սահմանադրության ընդունումը մտավորականության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկել են, թե ովքե՞ր են իրենք և ո՞րն է իրենց լեզուն:

Հանդիպմանը Հեյդար Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Սկզբում մեզ անվանում էին թաթարներ,… այնուհետև՝ 1918 թվականից հետո՝ թյուրքեր, 1936 թվականից՝ ադրբեջանցիներ։ Ի՞նչ անել»:

Այսպիսով, 1918 թվականի դրությամբ ոչ միայն ներկայիս Ադրբեջանի տարածքում, այլև ողջ երկիր մոլորակի վրա գոյություն չի ունեցել «ադրբեջանցի» ազգություն: Հետևաբար, 1918 թվականին հայերը չէին կարող և չեն ենթարկել ցեղասպանության գոյություն չունեցող «ադրբեջանցիներին»:

Այս ամենի հետ միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմի ձևավորման պարագայում անհետաձգելիորեն պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր ի շարս Ադրբեջանի կողմից հայ ազգի նկատմամբ իրականացված բազմաթիվ հանցագործությունների, 1918 թվականին Բաքվում, 1920 թվականին Շուշիում, 1988 թվականին Սումգայիթում ու Գանձակում, 1990 թվականին Բաքվում, 1992 թվականին Արցախի Մարաղա գյուղում, 2020 և 2023 թվականներին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի վարչակազմի կողմից պետական մակարդակով ծրագրված և իրականացված հայության ցեղասպանությունները միջազգայնորեն ճանաչելի դարձնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ներկա իշխանություններից պետք է սպասել վատթարագույնը՝ ընդհուպ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության դադարեցում և Ցեղասպանությունը ճանաչած երկրներին ուղղված կոչ՝ չեղարկելու իրենց այդ քայլը. Դեմոյան

Հաջորդ գրառումը

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԵՄ-ում․ Պուտին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Երբ դիմացինդ ճշմարտության հետ խոսելու ձևը չգիտի, սուտն ու բամբասանքը մնում են նրա միակ զենքը. Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026
Նորություններ

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. Էդգար Ղազարյան

22/05/2026
Նորություններ

Մակրոնը խոստովանեց՝ Արցախը զոհաբերվեց տարածաշրջանից ռուսներին դուրս մղելու համար. Արթուր Խաչիկյան

22/05/2026
Միջազգային

Հենց Հայաստանի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Օվերչուկ

22/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԵՄ-ում․ Պուտին

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026

8 տարի առաջ ցանված ատելության սերմերը օրեցօր ծիլ ու բողբոջ տալով՝ այժմ արմատ են գցել եւ առատ, շա՜տ առատ բերք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական