Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

19–ամյա Վոլոդյա Աբրահամյանը հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար, որտեղ էլ զոհվել են․ News.am

26/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

NEWS.am-ը գրում է․

«Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Վոլոդյա Աբրահամյանինն էր։  

Վոլոդյան Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր եղբայր ունի։ Վոլոդյան սովորում էր Մանկավարժական համալսարանի «Հեռուստալրագրության»  բաժնում, բանակ էր զորակոչվել 2022 թվականի փետրվարին, Գորիսում էր ծառայում։

NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Հռիփսիմեն պատմեց, որ Վոլոդյան զոհվել է Իշխանասարում, սեպտեմբերի 13–ի լուսադեմին։

«Վոլոդյայենց նահանջի հրաման են տված լինում, բայց հրամանատարն ասել է՝ ես ուզում եմ, որ ինքն իմ հետ գա, Վոլոդյան  էլ հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար։ Ամբողջ գիշեր մասնակցել են մարտերին, իսկ լուսադեմին երկուսն էլ հրազենային մահացու վիրավորում են ստացել։ Մենք Վոլոդյայի նկարը տեսել ենք ադրբեջանական կայքերում ու միանգամից  ճանաչել։ Մեզ ասում էին, որ Վոլոդյան զոհերի ցանկում չկա, տասը օր փնտրել ենք նրան, հետո միայն մեզ կանչել են նրա մարմինը ճանաչելու։ Վոլոդյայի աճյունը ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների շարքում էր»,– ասաց Հռիփսիմեն։

Վոլոդյայի հետ ծնողները վերջին անգամ զրուցել են ադրբեջանական զինուժի  հարձակումից ժամեր առաջ։ Ասել էր՝ «ամեն ինչ կարգին է, խաղաղ է, հանգիստ եղեք»։

Վոլոդյան մտադիր էր զորակոչվելուց հետո ուսումը շարունակել։

«Իր ուժերով, առանց կրկնուսույցի մոտ պարապելու, ընդունվել էր լրագրության բաժինը։ Ուզում էր ռադիո–հեռուստահաղորդավար դառնալ, բայց նաեւ լրագրությունն էր սիրում։ Հետաքրքրասեր էր, սիրում էր կարդալ, ինֆորմացիա հավաքել։

Վլեիս նմանը չկա, գրագետ, մարդկային, կամեցող, շատ պատասխանատու ու ինքնուրույն էր, ամեն ինչով օրինակելի։ Հասցրեց մի քանի ամիս սովորել ու փետրվարին բանակ զորակոչվեց»,–պատմեց Հռիփսիմեն։

Վոլոդյայի մասին ջերմ հիշողություններով մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ նրա դասընկերը՝ Էդուարդ Պողոսյանը։

«Վոլոդյան մարդու բացառիկ տեսակ էր, հիանալի ընկեր, օրինակելի աշակերտ։ Իր հնարավորությունների սահմանում, օգնում էր բոլորին՝ ծանոթ թե անծանոթ։ Բարության ու ազնվության մարմնավորում էր Վոլոդյան։ Պարույր Սեւակ էր շատ սիրում կարդալ, գիտեր նրա հարյուրավոր բանաստեղծությունները։ Ուզում էր հաղորդավար դառնալ, մենք միշտ ասում էինք, որ իր կերպարը շատ եթերային է, իրեն հաստատ կհաջողվի հաղորդավար դառնալ»,– պատմեց Էդուարդը։

Վոլոդյա Աբրահամյանը հուղարկավորվել է այսօր՝ սեպտեմբերի 25–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»:

Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վստահ եմ, որ ունենք ամեն ինչ մեր նորագույն պատմության այս ժամանակաշրջանը հաղթանակած և արժանապատվորեն անցնելու համար. Մհեր Մելքոնյան

Հաջորդ գրառումը

Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն․ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական․ Կարեն Վրթանեսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն․ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական․ Կարեն Վրթանեսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական