10 միլիոն դոլար՝ Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինմանը

34

Սոթքի հանքավայրը աշխատում է արտադրական պլանի համաձայն։ Դրա համար ընկերությունը տեխնիկական եւ լոգիստիկ առումով փոխում է դիզայնը, ինչպես նաեւ լրացուցիչ հետախուզում է անցկացնում հանքավայրում՝ արտադրությունը շարունակելու համար: Դիտարկվում է նաեւ ստորգետնյա հանքարդյունաբերության անցնելու տարբերակը. հայտնում են Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամուլի ծառայությունից։

Ներկայումս ընկերությունն աշխատում է տեխնիկական նախագծերի վրա եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում քարհանքի վերակազմակերպման ուղղությամբ։ Հանքավայրում ոսկու պարունակությունը մնում է նույն մակարդակում՝ միջինը 3-4 գրամ՝ սուլֆիդային հանքաքարերի մեկ տոննայի համար, եւ 1-1,5 գրամ՝ գաբրո զանգվածի համար:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 5 միլիոն դոլար է հատկացրել 2021 թվականին հանքի վերակազմակերպման համար, ավելի քան 10 միլիոն դոլար կուղղվի հանքավայրի տեխնիկական վերազինմանը 2022 թվականին։

Հաղորդվում է նաեւ, որ այս պահին հանքավայրում աշխատում է 765 մարդ։ 2022 թվականին սպասվում է 30 աշխատատեղի ավելացում։