Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

«Ո՞նց եք, Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում ու ԵՄ -ում տեսնողներ»․ Էդուարդ Շարմազանով

Էս արեւմտյան պաշտոնյաները շատ «դեմք» են է։

Խեղճ ուկրաինացիներին ռուսների հետ «հագցրեցին»,իսկ հիմա էլ ասում էն՝ Ուկրաինայի անդամության հարցը NATO-ին ակտուալ չէ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

«Բա էդ մարդկանց տարիներ շարունակ ինչու՞ էիք հույս տալիս։

Գազը թանկացավ,Ղրիմը կորցրեցին,Դոնեցկն ու Լուգանսկը փաստացի կորցրել են,հիմա էլ ՝ թե NATO -ում ձեզ սպասող չկա։

Հիմա էլ իրենց քաղաքացիներին հրահանգել են Կիեւը լքեն։

Արեւմուտքին ուժեղ Ուկրաինա ամենեւին պետք չէր,նրանց պետք էր եւս մեկ «հակառուսականության» օջախ։

Մավրն արեց իր գործը,նա կարող է հեռանալ։

Հ.Գ. Ո՞նց եք,Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում ու ԵՄ -ում տեսնողներ»,- գրել է Շարմազանովը։