Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի դեմ. Մակրոն

Էմանուել Մակրոնը հրաժարվել է հայտարարել, թե Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմում է։

Փարիզը չի պատերազմում Մոսկվայի դեմ,  և Կիևին զենք չի մատակարարում ռուսական տարածքի վրա հարձակվելու համար. Ֆրանսիայի նախագահը հայտարարել է TF1-ին տված հարցազրույցում։

«Սա պատերազմ չէ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Մենք օգնում ենք Ուկրաինային դիմակայել, այսինքն՝ չենք մատակարարում զենք, որը կարող է հասնել Ռուսաստանի տարածք կամ որով հնարավոր կլիներ հարձակվել Ռուսաստանի վրա»,- ասել է Մակրոնը։