Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին Իրանից հեռանալ

Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան, իսկ  Իրանում գտնվող ֆրանսիացիներին շտապ լքել երկիրը. այսպիսի  հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Իրան, իսկ Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր դեռ այնտեղ են, խնդրում են հնարավորինս շուտ լքել երկիրը՝ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վտանգի պատճառով։