Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրել Ադրբեջանից. Բաքուն ներողություն է ակնկալում նաև Ֆրանսիայից

«Ինչպես արդեն նշել ենք, Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանել է Ադրբեջանի պաշտոնական բողոքի նամակին, ներողություն է խնդրել մեր երկրից France2 հեռուստաալիքով արված անընդունելի հայտարարությունների համար և ընդգծել, որ այդ հայտարարություններն անհամատեղելի են այն սկզբունքների և արժեքների հետ, որոնց Միջազգային օլիմպիական կոմիտեն փորձում է նպաստել սպորտի և Օլիմպիական խաղերի միջոցով»,-ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն,  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Օլիմպիալան խաղերի բացման արարողության ժամանակ, երբ Սենա գետի վրայով անցել է հայկական պատվիրակության նավը, France2-ի հաղորդավարուհին ասել է, որ ադրբեջանցիներն օկուպացրել են Արցախը։

«Մենք կարծում ենք, որ ֆրանսիական պաշտոնական պետական ​​ալիքով արտահայտված կողմնակալ կարծիքները, որոնք ծառայում են Օլիմպիական խաղերի քաղաքականացմանը, Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի մի մասն են, և դա արվել է միտումնավոր։

Այս տեսակետից մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան՝ որպես Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր, ներողություն կխնդրի և կպահանջի, որ նման քայլերն Ադրբեջանի դեմ հետագայում չկրկնվեն»,- ասել է Այխան Հաջիզադեն։