Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ֆրանսիայի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը

Ֆրանսիայի Սենատը երկրի կառավարությանը կոչ է արել քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը:

Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի սենատորները հաստատել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, ինչը հնարավոր կլինի օգտագործել որպես գործիք բանակցություններին՝ տևական խաղաղություն հաստատելու համար։

Ֆրանսիա Սենատը նաև կոչ է անում աջակցություն ցուցաբերել Հայաստանին` տարածքային ամբողջականության պահպանման նպատակով նրա պաշտպանունակության ուժեղացման հարցում:

Բանաձևի հեղինակները միջնորդում են Ֆրանսիայի կառավարությանը երաշխավորել հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում` առաջարկելով այդ նպատակով միջազգային ուժեր տեղակայել: