Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ֆրանսիայի հայտարարությունը, թե Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվում և հետապնդվում, անհիմն է. Հաջիզադե

«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նախազգուշացումը Ադրբեջան մեկնելու մասին, որը վերաբերում է չհիմնավորված պնդումներին, թե իբր Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվում և հետապնդվում։ Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ  հայտարարությունը վկայում է Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու  մտադրության մասին»,-  ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Հաջիզադեն նաև հայտարարել է, թե Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության այն պնդումները, թե Ֆրանսիայի քաղաքացիները ձերբակալվում և հետապնդվում  առանց պատճառի, անհիմն են։ Այս  հայտարարությունը իրականության խեղաթյուրում է։

Հայտարարության մեջ,այնուամենայնիվ, նշվում է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվել։

«Ադրբեջանում անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ՔՕ 276 (լրտեսություն)՝ ձերբակալվել է միայն Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։

Բացի այդ, հայտնի է, որ Բաքվի մետրոյում իր գործողությունների համար բերման է ենթարկվել Ֆրանսիայի մեկ այլ քաղաքացի՝ գործավար Թեո Հյուգոն։

Ակնհայտ է, որ Ֆրանսիայի կողմից ադրբեջանցի լրագրողների՝ Ֆրանսիա և  Շենգենյան գոտու այլ երկրներ մեկնելու խոչընդոտները լիովին հակասում են մարդու իրավունքներին, որը Ֆրանսիան քարոզում է։

Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը»,- ասված է Հաջիզադեի  հայտարարության մեջ։