Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Ֆրանսիական գաղութատիրությունից տառապող երկրները» հրավիրված են Բաքվում կայանալիք COP29-ին

Ֆրանսիական գաղութատիրությունից տառապող երկրները հրավիրված են COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում. լրագրողներին ասել է Բաքվի նախաձեռնող խմբի ղեկավար Աբբաս Աբբասովը։

«Ֆրանսիական գաղութատիրությունից տառապող երկրներին հրավերներ են ուղարկվել՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի Կոնֆերանսի (COP29) նիստին, որը տեղի կունենա Բաքվում»,- նշել է Բաքվի նախաձեռնող խմբի ղեկավարը։

 «Բաքվում ընթանում է առաջին համագումարը, որին մասնակցում են Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի անկախության համար ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ, ֆրանսիական գաղութատիրությունից տուժած Կարիբյան և Անտիլյան կղզիների խումբը։

Համագումարը  կազմակերպել է Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միությունը  և Բաքվի նախաձեռնող խումբը»,- գրում է ադրբեջանական APA-ն։