Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Օրվա լուրերը՝ մեկ տողով

🔸Պուտինը Զատկի զինադադարից հետո վերսկսել է պատերազմը:

🔸Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը կարող էր լինել ոչ թե թոքաբորբը, այլ ինսուլտը, որի դեմ նա երկար ժամանակ պայքարում էր:

🔸ԱՄՆ փոխնախագահ Վենսը սկսում է քառօրյա այցը Հնդկաստան, որտեղ նա բանակցություններ կվարի վարչապետ Մոդիի հետ։

🔸Թրամփի վարչակազմը պատրաստվում է հետ վերցնել ևս 1 միլիարդ դոլար Հարվարդի ֆինանսավորումից:

🔸Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի վավերացման մասին օրենքը:

🔸Սեուլում տղամարդն այրել է բնակելի շենքը. մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել:

🔸Իռլանդական Kneecap խումբը Կալիֆորնիայում Coachella երաժշտական ​​փառատոնի ժամանակ բեմ է բարձրացել հակաիսրայելական և պաղեստինամետ

կարգախոսներով:

🔸Գիտնականները պարզել են, որ շիզոֆրենիայով հիվանդների ուղեղը կարող է ավելի արագ ծերանալ:

Աղբյուր՝ RTVI