Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Օդեսայում սպանել են հայ գործարար Գենադի Բեյբությանին

Օդեսայի մոտ՝ Չերվոնի Խուտոր և Թաիրովո գյուղի միջև մայրուղու վրա, Tesla մեքենայի կողքին հայտնաբերվել է գործարար Գենադի Բեյբությանի դին, հայտնում է ura.news կայքը: Լրագրողների տեղեկություններով՝ հետաքննությունը մի քանի վարկած է դիտարկում, որոնց թվում են նաև պատվիրված սպանությունը և ճանապարհին պատահական կոնֆլիկտը։ 

Նա Ուկրաինայի իշխանություններին օգնում էր հարկադիր փողոցային մոբիլիզացիա իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի համար։ 

Ոստիկանությունից հայտնել են, որ գործարարը հրազենային վնասվածք է ստացել։ Ներկա պահին որոնվում են կասկածյալները:

Գենադի Բեյբությանը եղել է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր, «Իրավապահ մարմինների աջակցության միավորում» հասարակական կազմավորման և «Լագունա» տնակային կոոպերատիվի ղեկավարը։

Նշվում է նաև՝ ձեռնարկատիրական գործունեության ոլորտից դուրս Գենադի Բեյբությանը ստեղծել է «իրավապահ մարմինների աջակցության ստորաբաժանում» հասարակական կազմավորումը, որը հայտնվել է մի քանի սկանդալներում:

Մասնավորապես, հանրային հետաքննությունների կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի փետրվարին հասարակական այդ կազմավորման ներկայացուցիչը կոտրել է Օդեսայի մեքենայի պատուհանը, որը նկարահանել էր Լյուստդորֆի ճանապարհի անցակետը։ Հետագայում առևտրի կենտրոնից և ոստիկանությունից հայտարարել են, որ իրենք կապ չունեն հասարակական ակտիվիստների հետ: