Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Օդաչուները ծարավից չմեռնելու համար 3 օր ձյուն են հալեցրել

Կամչատկայում առևտրային բեռներ տեղափոխող Ան-2 ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ազդանշան է ստացվել ինքնաթիռի վթարային վայրէջքի մասին։

Տարածաշրջանային որոնողափրկարարական բազայի փրկարարները թռել են Տիլիչիկի գյուղից՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Կործանված ինքնաթիռի օդաչուներին ողջ են գտել։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ  ծարավից չմեռնելու համար օդաչուները  երեք օր շարունակ վառելանյութ են այրել դույլով և ձյուն հալեցրել։