Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ասադի իշխանությունը տապալած խմբավորման հրամանատարը նշնակավել է Սիրիայի ՊՆ

Մուրհաֆ Աբու Կասրան նշանակվել է անցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար։

ՊՆ նոր ղեկավարը հայտնի է նաև Աբու ալ Հասան ալ Համավի մականունով. հայտնում է Suria հեռուստաալիքը։

Աբու Կասրան եղել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ռազմական թևի հրամանատարը, որն այս ամսվա սկզբին վերահսկողության տակ վերցրեց երկրի խոշորագույն քաղաքները` ներառյալ Դամասկոսը, և տապալեց նախագահ Բաշար Ասադի կառավարությունը: